ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ամբողջությամբ անցել է պետության կառավարմանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ գերակա շահ ճանաչելու գործընթացն անցել է օրենքով սահմանված բոլոր փուլերը։ Գործադիրը չի նախատեսում վերամասնավորեցնել ընկերությունը. Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ՝ նպատակը ՀԷՑ-ը համաշխարհային առաջատար օպերատորի կառավարմանը հանձնելն է։ Վարչապետն ընդգծել է նաև, որ քաղաքական առումով գործընթացն ապօրինի գույքի վերադարձի տրամաբանության մեջ է։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերը ՀՀ սեփականություն են։ Գործընթացը, ըստ ՏԿԵ նախարարի, անցել է օրենսդրությամբ սահմանված բոլոր փուլերը․
«Կայացել են հանրային լսումներ ՝ օրենքով սահմանված կարգով։ Բոլոր գործողությունները արված են։ Առաջարկում եմ ՀՀ կառավարությանը ընդունել որոշում «Հայաստանի Հանրապետության էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերություն 100 % բաժնետոմսերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականությունը գրանցելու մասին, այսինքն` գերակա շահ ճանաչելու մասին նախագիծը ընդունել»։
Հայաստանի վարչապետը որոշումը սպասված և կանխատեսելի է համարում։ Ակնկալում է, որ համապատասխան մարմինները զուգահեռաբար ուսումնասիրեն նաև ՀԷՑ-ի մասնավորեցման գործընթացն ու դրա օրինականությունը: Հետաքրքվում է գնագոյացման խնդրով․ ինչպե՞ս և ինչքա՞ն պետք է սեփականատերերին վճարվի․
«Գնագոյացման հետ կապված խնդիրը, որովհետև էս տրամաբանությամբ մենք պետք է սեփականատերերին վճարենք, հիմա ինչպե՞ս և ինչպե՞ս է որոշվելու` ինչքան ենք վճարելու և մեր ունենք, կարող ենք ասել արդեն, թե մոտավորապես ինչքան ենք վճարելու»։
ՏԿԵ նախարարը թվեր չի ներկայացնում, բայց մանրամասնում է ընթացակարգը։ Գնահատումը կանի լիցենզավորված կազմակերպությունը՝ հաշվի առնելով արված ներդրումներն ու բաշխված դիվիդենտները։ Ստացված գնի մասին ծանուցում կուղարկվի ՀԷՑ-ի սեփականատերերին, որոնք կարող են ընդունել առաջարկված գինը կամ սեփական գնահատումը պատվիրել․
«Եթե ՀԷՑ–ի սեփականատերերը չեն համաձայնում կառավարության առաջարկին և իրենք էլ գնահատում չեն իրականացնում, առաջին գնահատումով ստացված գումարը դրվում է դեպոզիտարիայում, և գործարքը, ըստ էության, ավարտվում է»։
Կառավարությունը նախատեսում է ՀԷՑ-ը հանձնել համաշխարհային առաջատար ընկերության կամ ընկերությունների խմբի կառավարմանը։ Մասնավորեցնելու նպատակ չկա՝ պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը։ Սա կառավարության պլան Ա-ն է, եթե այն չհաջողվի իրագործել, գործադիրն այլ սցենարներ կքննարկի։ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ ՀԷՑ-ին վերաբերող որոշումն իրավական ընթացակարգով է ընդունվել, բայց այն նաև քաղաքական բովանդակություն ունի․
«Բայց քաղաքական առումով սա մեզ համար ապօրինի գույքի վերադարձի պրոցեսի անբաժանելի մասն է, և սա շատ կարևոր եմ համարում»։
ՀԷՑ-ի պետականացման հարցն օրակարգ մտավ նախորդ տարվա հունիսին, սակայն կառավարության պնդմամբ՝ գործընթացն ավելի վաղ էր սկսվել։ 2025–ի նոյեմբերի 17-ի որոշմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դադարեցրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիան՝ ուժը կորցրած ճանաչելու միջոցով։ Կառույցի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն այս որոշումը աննախադեպ որակեց․
«Այն, ինչ սկսկվեց ու կատարվում է, 34 տարվա նորանկախ պետության մեջ նման իրավիճակում չենք հայտնվել։ Գնալ նման քայլերի ու հայտարարել, որ որևէ ռիսկից կարող ենք զերծ լինել, պատեհապաշտություն կլինի։ Բայց ես, որպես ՀԾԿՀ նախագահ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ինձանից կախված ամեն ինչ կանեմ, որ վայրիվերումների մեջ երկիրը չընկնի»։
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչն ավելի վաղ ընդգծել էր՝ կառավարությունը գիտի, որ յուրաքանչյուր գործընթաց, որը իրավական առումով խոցելի կլինի, հայտնվելու է միջազգային արբիտրաժներում՝ խնդիրներ ստեղծելով պետության համար։ Ուստի գործընթացը Սահմանադրության ու օրենքներին համապատասխան է։ «Տաշիր» ընկերությունների խումբը ՀԷՑ-ը «Ինտեր ՌԱՕ» ընկերությունից ձեռք է բերել 2015 թվականի հոկտեմբերին՝ ամբողջությամբ իր վրա վերցնելով ընկերության կառավարման պարտավորությունը։
armradio.am


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքից