Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար. Տոկաև
Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ համաժողովի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Հարավային Կովկասում նկատելի են հեռատես քաղաքականության արդյունքները, և ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը:
Նրա խոսքով՝ տասնամյակների հակամարտությունից հետո երկու երկրի մերձեցումը նոր հնարավորություններ է բացում և նոր հեռանկարներ ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի համար:
Բաքվում ընթացող միջոցառման ժամանակ Տոկաևը հավելել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել տարածաշրջանի հիմնական միջազգային տրանսպորտային ուղիների ներուժը, այդ թվում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, «Միջին միջանցքը» և TRIPP նախաձեռնությունը։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Երկրորդ սերնդի մոլորակ
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ