Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Չինական DeepSeek նեյրոցանցի աշխատանքը մի քանի ժամով խափանվել է Ճամբարակի համայնքային ոստիկանները հանդիպումներ են ունեցել մանկավարժների և դպրոցականների հետ 15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամ Մեր երկաթուղին պետք է լինի մրցունակ Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա Իմ ամենակարևոր անելիքը համարում եմ մինչև 2031 թվականը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ) Սառնաղբյուրում Երիտասարդական տարածք է բացվել (տեսանյութ) Աշխարհը հետ է մնում բնության պահպանման նպատակներից  Կայմաճոպանավոր կամուրջ՝ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջև Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին

Չինական DeepSeek նեյրոցանցի աշխատանքը մի քանի ժամով խափանվել էՃամբարակի համայնքային ոստիկանները հանդիպումներ են ունեցել մանկավարժների և դպրոցականների հետ15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորմանը կուղղվի ավելի քան 2 միլիարդ դրամՄեր երկաթուղին պետք է լինի մրցունակՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԻմ ամենակարևոր անելիքը համարում եմ մինչև 2031 թվականը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումըՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Սառնաղբյուրում Երիտասարդական տարածք է բացվել (տեսանյութ)Աշխարհը հետ է մնում բնության պահպանման նպատակներից Կայմաճոպանավոր կամուրջ՝ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջևՄարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՆիկոլ Փաշինյանը անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներինԿառավարությունն ընդունեց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծըՀոկտեմբերի 15-ը ձեռքերը լվանալու համաշխարհային օրՌուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսվելու ենԻնձ համար գլխավորն այն է, որ թիմը խաղա այնպես, ինչպես մենք ենք ուզումNetflix-ի կրճատումները կապված են կազմակերպչական փոփոխությունների հետՀրազդանի համայնքային ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստը (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում (տեսանյութ)Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը ՀայաստանԻջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանՉինաստանի արտաքին գործերի նախարարը Ադրբեջան է ժամանել աշխատանքային այցովՀռոմի պապի առողջական վիճակը բարելավվում էՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՄԻՊ ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցՌեալը կամային հաղթանակ կորզեց ՌոմայիցՄ-4, Երևան-Սևան ավտոճանապարհին վերանորոգվում են մետաղական արգելապատնեշներըԹզի մթերումից՝ արքայախնձորի աջակցության ակնկալիքՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնStarlink ընկերության կողմից կապի սահմանափակումը կրիտիկական սխալ էԿիպրոսի The Gallery 45 պատկերասրահում կցուցադրվեն ժամանակակից հայ արվեստագետների աշխատանքներըՄբապեն` լավագույն ռմբարկուների լավագույն հնգյակումՍահմանադրական դատարանի նախագահ չի ընտրվելStarlink-ը չի կարող օգտագործվել ռազմական հարձակողական գործողություններումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումԵրևանում մեկնարկել է կլիմայի և բնության պահպանության շուրջ խորհրդարանական երկխոսությունը«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում նախատեսում է կառուցել ևս երկու բազմաբնակարան բնակելի շենքՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՍամվել Մարտիրոսյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիրՍերգեյ Լավրովը ժամանել է ԲաքուPerseverance մարսագնացը Մարսի մակերևույթին անցել է 45.2 կմ՝Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ (ֆոտոշարք)Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում ԵրևանԵրևանը՝ դասական երաժշտության կենտրոն՝ COP17 համաժողովի մասնակիցների համարՀայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները հոկտեմբերի 1-ի դրությամբՆրանք չգիտեն, թե երբ և ինչպես դա տեղի կունենա
Հայաստան

Սառնաղբյուրում Երիտասարդական տարածք է բացվել (տեսանյութ)

Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում տեղի է ունեցել Երիտասարդական տարածքի բացման արարողություն, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը:

Քրիստինա Թաթարյանը շնորհավորել է երիտասարդական տարածքի բացման կապակցությամբ և ընդգծել, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է յուրաքանչյուր համայնքում երիտասարդների ներուժի բացահայտման, զարգացման և սեփական գաղափարների իրականացման հնարավորությունները։ Նրա նշմամբ՝ երիտասարդական քաղաքականության կարևոր ուղղություններից է նմանօրինակ միջավայրերի ստեղծումը, որտեղ երիտասարդները կարող են ոչ միայն մասնակցել տարբեր ծրագրերի, այլև հանդես գալ սեփական նախաձեռնություններով և իրենց ներդրումն ունենալ համայնքի զարգացման գործում։

Անդրադառնալով երիտասարդական տարածքների գործունեության շարունակականության ապահովման և համագործակցության ամրապնդման կարևորությանը՝ նախարարի տեղակալը հիշեցրել է, որ այդ նպատակով փոխըմբռնման հուշագրեր էին կնքվել ԿԳՄՍ նախարարության, համապատասխան համայնքների և քաղաքացիական հասարակության կառույցների միջև։ Հուշագրերի շրջանակում կողմերը համագործակցել և աջակցել են երիտասարդական տարածքների արդյունավետ գործունեությանը։

«Համագործակցության այս ձևաչափի նպատակն է ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդել պետության, համայնքի և քաղաքացիական հասարակության կառույցների միջև համատեղ աշխատանքը՝ ապահովելով համայնքներում երիտասարդական ներուժի ու երիտասարդական ծառայությունների զարգացումը: Սիրելի՛ երիտասարդներ, վստահ եմ, որ ձեր ակտիվ մասնակցությամբ այս տարածքում կձևավորվեն նոր գաղափարներ, կիրականացվեն հետաքրքիր նախաձեռնություններ, և դուք կունենաք ձեր համայնքի կյանքում ավելի ակտիվ դերակատարության նոր հնարավորություններ»,- ասել է Քրիստինա Թաթարյանը և շնորհակալություն հայտնել գործընկեր կազմակերպություններին:

Միջոցառման ընթացքում կատարումներով հանդես են եկել Անի համայնքի Մարալիկի երաժշտական դպրոցի սաները:

Կարմիր ժապավենի կտրման հանդիսավոր արարողությունից հետո Քրիստինա Թաթարյանը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնի տարածքում: Նախարարի տեղակալին ներկայացվել են ստեղծված պայմանները, տեխնիկական հագեցվածությունն ու ֆունկցիոնալ գոտիները, որոնք ծառայելու են տարբեր երիտասարդական ծրագրերի և ծառայությունների իրականացման համար: Երիտասարդական տարածքն ապահովված է ժամանակակից գույքով և անհրաժեշտ թվային միջոցներով, ինչը հնարավորություն կտա տեղի երիտասարդներին ինքնակրթվել, կազմակերպել մշակութային ու ժամանցային միջոցառումներ և իրականացնել նորարարական նախագծեր:

Սառնաղբյուրի երիտասարդական տարածքը հիմնվել է Եվրոպական միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի և Անիի համայնքապետարանի համագործակցությամբ։

Նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը նաև այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն, ծանոթացել գործունեությանը, ստեղծված պայմաններին և ծրագրերին։ Երիտասարդական կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից. այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Երիտասարդական տարածքները և կենտրոնները գործում են ԿԳՄՍ նախարարության հաստատած երիտասարդական միջավայրերի գործունեության ուղեցույցի համաձայն։