Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սառնաղբյուրում Երիտասարդական տարածք է բացվել (տեսանյութ) Աշխարհը հետ է մնում բնության պահպանման նպատակներից  Կայմաճոպանավոր կամուրջ՝ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջև Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներին Կառավարությունն ընդունեց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծը Հոկտեմբերի 15-ը ձեռքերը լվանալու համաշխարհային օր Ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսվելու են Ինձ համար գլխավորն այն է, որ թիմը խաղա այնպես, ինչպես մենք ենք ուզում Netflix-ի կրճատումները կապված են կազմակերպչական փոփոխությունների հետ Հրազդանի համայնքային ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել (տեսանյութ) Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստը (տեսանյութ)

Սառնաղբյուրում Երիտասարդական տարածք է բացվել (տեսանյութ)Աշխարհը հետ է մնում բնության պահպանման նպատակներից Կայմաճոպանավոր կամուրջ՝ Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջևՄարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էՆիկոլ Փաշինյանը անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացներինԿառավարությունն ընդունեց ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագիծըՀոկտեմբերի 15-ը ձեռքերը լվանալու համաշխարհային օրՌուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները վերսկսվելու ենԻնձ համար գլխավորն այն է, որ թիմը խաղա այնպես, ինչպես մենք ենք ուզումNetflix-ի կրճատումները կապված են կազմակերպչական փոփոխությունների հետՀրազդանի համայնքային ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի հերթական նիստը (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում (տեսանյութ)Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը ՀայաստանԻջևանի Քանդակագործների տնակը համայնքին վերադարձնելու նպատակով՝ Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարանՉինաստանի արտաքին գործերի նախարարը Ադրբեջան է ժամանել աշխատանքային այցովՀռոմի պապի առողջական վիճակը բարելավվում էՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՄԻՊ ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցՌեալը կամային հաղթանակ կորզեց ՌոմայիցՄ-4, Երևան-Սևան ավտոճանապարհին վերանորոգվում են մետաղական արգելապատնեշներըԹզի մթերումից՝ արքայախնձորի աջակցության ակնկալիքՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնStarlink ընկերության կողմից կապի սահմանափակումը կրիտիկական սխալ էԿիպրոսի The Gallery 45 պատկերասրահում կցուցադրվեն ժամանակակից հայ արվեստագետների աշխատանքներըՄբապեն` լավագույն ռմբարկուների լավագույն հնգյակումՍահմանադրական դատարանի նախագահ չի ընտրվելStarlink-ը չի կարող օգտագործվել ռազմական հարձակողական գործողություններումՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջևԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումԵրևանում մեկնարկել է կլիմայի և բնության պահպանության շուրջ խորհրդարանական երկխոսությունը«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում նախատեսում է կառուցել ևս երկու բազմաբնակարան բնակելի շենքՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ժամանել է ՀայաստանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՍամվել Մարտիրոսյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիրՍերգեյ Լավրովը ժամանել է ԲաքուPerseverance մարսագնացը Մարսի մակերևույթին անցել է 45.2 կմ՝Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարներ (ֆոտոշարք)Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում ԵրևանԵրևանը՝ դասական երաժշտության կենտրոն՝ COP17 համաժողովի մասնակիցների համարՀայտնի են Հայաստանի 10 լավագույն շախմատիստները հոկտեմբերի 1-ի դրությամբՆրանք չգիտեն, թե երբ և ինչպես դա տեղի կունենաԱրթուր Չիբուխչյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչումՀայկական չրերի և ընկուզեղենի համտեսի միջոցառում՝ Նիդերլանդներում (տեսանյութ)Էլմիրա Կարապետյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԲաց աշխարհ. hայ պատգամավորների հանդիպումները ԿոնգրեսումԱրտաշատում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՍԴ-ն նախագահ է ընտրում
Հայաստան

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Գյումրիում նախատեսում է կառուցել ևս երկու բազմաբնակարան բնակելի շենք

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արամայիս Ավետիսյանի հետ այցելել է Գյումրու «Մուշ-2» թաղամաս։

Այցի ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրենը մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը, դրա շրջանակում արդեն իրականացված աշխատանքներն ու առաջիկա նախաձեռնությունները։

Շիրակի մարզպետի՝ թաղամաս կատարած այցի ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի հիմնական ուղղություններին, բնակարանային, կրթական, մշակութային և հանրային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև ծրագրի իրականացման շրջանակում համագործակցության հնարավորություններին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ «Մուշ-2» թաղամասում արդեն կառուցվել է չորս բազմաբնակարան բնակելի շենք, որոնց միջոցով մշտական բնակարաններով են ապահովվել նախկինում ժամանակավոր կացարաններում բնակվող 86 ընտանիք։ Ծրագրի շրջանակում կառուցվել է նաև 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, իսկ բնակելի շենքերում հիմնվել է չորս արվեստանոց՝ նպաստելով ստեղծագործական կյանքի և համայնքային միջավայրի աշխուժացմանը։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորել է հիմնադրամի իրականացրած աշխատանքները՝ ընդգծելով դրանց սոցիալական նշանակությունն ու երկարաժամկետ ազդեցությունը։

«Կարևորում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը, որի շնորհիվ երկրաշարժից 38 տարի անց դեռևս տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ուղղությամբ կարևոր քայլեր են իրականացվում։ Միաժամանակ ստեղծվում և զարգացվում են անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ մանկապարտեզներ, մշակութային ու հանրային տարածքներ, որոնք նպաստում են թաղամասի զարգացմանն ու բնակիչների կյանքի որակի բարելավմանը։ Կարևոր է, որ շարունակական աշխատանքների արդյունքում ձևավորվի բարեկարգ ու հարմարավետ միջավայր, որտեղ յուրաքանչյուր ընտանիք կունենա արժանապատիվ ապրելու և լիարժեք համայնքային կյանքով ապրելու հնարավորություն»,- նշել է մարզպետը։

Թաղամասի համալիր զարգացմանն ուղղված հաջորդ փուլում հիմնադրամը նախատեսում է կառուցել ևս երկու բազմաբնակարան բնակելի շենք՝ ընդհանուր 68 բնակարանով։ Բնակարանները նախատեսված են 1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար։

Բնակարանաշինությանը զուգահեռ նախատեսվում է կառուցել 75 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզ, ստեղծել մշակութային կենտրոն և բարեկարգել հանրային այգին՝ ապահովելով կանաչապատ, հարմարավետ ու բարեկարգ միջավայր թաղամասի բնակիչների համար։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև «Թումո տուփի» տեղադրումը, որը «Մուշ-2» թաղամասի և հարակից բնակավայրերի պատանիներին հնարավորություն կտա մասնակցելու տեխնոլոգիական և ստեղծարար կրթական ծրագրերի՝ զարգացնելով թվային ու ստեղծագործական հմտությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությանը, ինչպես նաև «Մուշ-2» թաղամասի հետագա զարգացմանն առնչվող հարցեր։