Starlink-ը չի կարող օգտագործվել ռազմական հարձակողական գործողություններում
SpaceX ընկերության սեփականատեր Իլոն Մասկը ենթադրում է, որ ԱՄՆ կառավարությունը կարող է առնչություն ունենալ ուկրաինական որոշ զինատեսակների շարժման արագության և ինտերնետային կապի հասանելիության սահմանափակումների հետ։
«Starshield համակարգերը պատկանում և կառավարվում են ԱՄՆ կառավարության կողմից։ Արագության կամ կիրառման ցանկացած սահմանափակում սահմանում են ամերիկացի զինվորականները, իսկ վերջնական որոշումը կայացնում է Միացյալ Նահանգների նախագահը»,- գրել է նա։
Մասկը հավելել է, որ Starlink-ը նախատեսված է «քաղաքացիական կամ պաշտպանական գործունեության համար և չի կարող օգտագործվել ռազմական գործողություններում, քանի որ դա անպատշաճ կլիներ առևտրային ընկերության համար»։
Starlink արբանյակային կապի համակարգը Ուկրաինային հնարավորություն է տալիս անօդաչու թռչող սարքերն ուղղորդել ռուսական թիրախների ուղղությամբ, ինչպես նաև պաշտպանել սեփական օդային տարածքը։ Սակայն երեքշաբթի երեկոյան Ուկրաինան հայտնել է, որ արագության անսպասելի սահմանափակումները խոչընդոտում են մարտական առաջադրանքների կատարմանը։
Մասկը նշել է, որ Starlink-ի ռազմական տարբերակը՝ Starshield-ը, գտնվում է ԱՄՆ կառավարության վերահսկողության ներքո։
SpaceX-ի ղեկավարը այս մասին գրել է X սոցիալական ցանցում՝ պատասխանելով ուկրաինացի պաշտոնյաների՝ կապը վերականգնելու կոչերին։
«Հուսով եմ՝ սա սխալ է, գուցե լուրջ տեխնիկական խնդիր»,- բրիտանական լրատվամիջոցներին ասել էր Զելենսկին։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Firebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. Շևցով
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունը
Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնում
Երկրորդ սերնդի մոլորակ
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Աջափնյակում սպանության գործով հետախուզվողը ձերբակալվել է Վրաստանում