Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Անգլիական Էվերթոնի սեփականատեր ամերիկյան The Friedkin Group կոնսորցիումը դիտարկում է ակումբի վերահսկիչ փաթեթի վաճառքի և նոր ներդրումներ ներգրավելու հնարավորությունը։ Այս մասին լիվերպուլյան ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։
«The Friedkin Group-ը դիտարկում է Էվերթոն ֆուտբոլային ակումբում նոր ներդրումային տարբերակներ, այդ թվում՝ վերահսկիչ փաթեթի հնարավոր վաճառքը։
Երբ TFG-ն ստանձնեց ակումբի ղեկավարումը, Էվերթոնը կանգնած էր լուրջ ֆինանսական անորոշության և խնդիրների առաջ՝ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս։ Առաջնահերթ նպատակն էր ապահովել կայունություն, ներդրումներ և աջակցություն՝ ակումբի ապագան երաշխավորելու համար, այդ թվում՝ ավարտին հասցնել երկար սպասված նոր մարզադաշտի շինարարությունը մեր նվիրված երկրպագուների համար։
Այժմ, երբ այդ ամուր հիմքն արդեն դրված է, ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին։ Մենք կդիտարկենք միայն այն առաջարկները, որոնք, մեր խորին համոզմամբ, կկարողանան ակումբն առաջ տանել և զարգացնել գրանցված հաջողությունները», - ասված է հայտարարության մեջ։
Ակումբից նաև ընդգծել են, որ գործընթացի ընթացքում TFG-ի առաջնահերթությունները կմնան անփոփոխ․ ընկերությունը կշարունակի բոլոր առումներով աջակցել թիմին՝ խաղադաշտում հաջողությունների հասնելու համար։
The Friedkin Group-ը Էվերթոնի ղեկավարումը ստանձնել էր 2024 թվականի դեկտեմբերին՝ վերջ դնելով նախկին սեփականատեր Ֆարհադ Մոշիրիի ճգնաժամային դարաշրջանին։ Գործարքի կազմակերպման և խորհրդատվության նպատակով TFG-ն ներգրավել է Moelis & Company ընկերությանը։
armsport.am


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը ձեռնարկում են միջոցառումներ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած ...
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների