Ուսումնական հաստատությունների անելիքներին զուգահեռ շատ կարևոր է նաև գրադարանների դերը
Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ոլորտի մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով, պատվոգրերով ու շնորհակալագրերով։
Նախարարը շնորհակալություն է հայտնել երկարամյա բարեխիղճ ու շնորհակալ աշխատանքի համար՝ ընդգծելով նրանց ավանդը գրադարանային գործի զարգացման և ընթերցանության խթանման ուղղությամբ։
Ժաննա Անդրեասյանի նշմամբ՝ Կառավարության նոր ծրագրում ընթերցանության խրախուսումն առաջնահերթություն է․ իրականացվելու են բազմաթիվ նոր ծրագրեր՝ միտված հանրության շրջանում ընթերցանության մակարդակի բարձրացմանը։
Նա անդրադարձել է նաև 15 տարեկան դպրոցականների շրջանում անցկացված միջազգային հետազոտության արդյունքներին՝ շեշտելով, որ ուսումնական հաստատությունների անելիքներին զուգահեռ շատ կարևոր է նաև գրադարանների դերը:
«Գրադարանները իսկապես պետք է համայնքային կենտրոններ լինեն և դառնան բոլոր տարիքի մեր քաղաքացիներ համար ամենահաճախ այցելվող վայրերից մեկը: Ընթերցանությունը շատ ավելի խորը արմատներ է ձգում այնտեղ, որտեղ այն ուղեկցվում է կարդացած նյութի քննարկմամբ, կարծիքների փոխանակմամբ:
Գրադարաններն այն տարածքներն են, որտեղ պետք է տեղի ունենան ընթերցումներ ու քննարկումներ․ այստեղ գրադարանավարներն ունեն շատ կարևոր անելիք՝ հուշելու հետաքրքրող թեմաների շրջանակում՝ ինչ գրականություն ընթերցել: Անչափ կարևորում են նաև գրադարանների և կրթական հաստատությունների սերտ համագործակցությունը և ուրախ եմ, որ որոշ գրադարաններ այս ուղղությամբ ակտիվ աշխատում են»,- նշել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գրադարանավարների շարունակական վերապատրասումները և հավելել, որ նախընթաց շրջանում արդեն իրականացվել են բազմաթիվ վերապատրաստումներ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ․ նմանօրինակ նախաձեռնությունները կլինեն շարունակական։
Ընդգծելով, որ 2026-2027 ուսումնական տարին նախարարությունը հայտարարել է «Ընթերցանության տարի»՝ Ժաննա Անդրեասյանն հորդորել է գրադարանային ոլորտի աշխատակիցներին լինել առավել նախաձեռնող կրթական հաստատություններին օժանդակելու, համատեղ նախաձեռնություններ և ծրագրեր իրականացնելու գործում:
Հանդիպման ընթացքում նախարարը գրադարանային ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է նաև առաջիկայում մեկնարկող ատեստավորման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր. «Կառավարության ծրագրով գրադարանավարների աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում:
Գործառույթները, աշխատանքի հանդեպ պահանջները տարբեր են, ուստի կառանձնացվեն մասնագիտական համապատասխան խմբեր և յուրաքանչյուր խմբի համար՝ ըստ պաշտոնի և պարտականությունների նկարագրի, կկազմակերպվի ատեստավորում, որը կապահովի նաև վարձատրության նկատելի բարձրացում»,- նշել է նախարարը և հավելել, որ ատեստավորման գործընթացը կնպաստի գրադարանային ոլորտի աշխատակիցների սոցիալական երաշխիքների ամրապնդմանը, ինչպես նաև ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավմանը:


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին