Սաուդյան Արաբիայի օդային տարածքը դարձել է Եմենի ռազմական գործողությունների բաց թատերաբեմ
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիները հայտարարել են, որ Թաիզ նահանգում խոցել են սաուդական ուժերին պատկանող զինված հետախուզական անօդաչու թռչող սարք։
Մասնավորապես, խոսքը թուրքական արտադրության Bayraktar Akinci տիպի ԱԹՍ-ի մասին է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հութիների խոսնակ Յահյա Սարին հայտնել է, որ հութիները բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մերձակայքում տեղակայված Սաուդյան Արաբիայի կողմից աջակցվող ուժերի հավաքատեղիներին։
Հութիների առողջապահական աղբյուրները հայտնել են, որ Զամար նահանգի Հարան շրջանում գտնվող բենզալցակայանի վրա Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական անձ, ևս երեքը՝ վիրավորվել։
Հութիների խոսնակը նաև հաստատել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանի դեմ իրականացված ռազմական գործողության մասին, որի հետևանքով խափանվել է օդանավակայանի գործունեությունը։ Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի օդային տարածքը դարձել է Եմենի ռազմական գործողությունների բաց թատերաբեմ՝ բացառությամբ Մեքքա և Մեդինա սրբազան քաղաքների օդային տարածքի։


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Անհաջող մահափորձից հետո Փայքը կյանքը փրկող բուժօգնություն է ստանում
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ