Դավիդ Սիլվան վերսկսել է պրոֆեսիոնալ կարիերան
Անգլիական Մանչեսթեր Սիթիի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դավիդ Սիլվան վերսկսել է պրոֆեսիոնալ կարիերան և պայմանագիր կնքել Հոնկոնգի առաջնությունը ներկայացնող Շա Տին ակումբի հետ:
Տրանսֆերի մասին իր սոցիալական ցանցերում պաշտոնապես հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը, իսկ South China Morning Post-ը մանրամասնում է, որ 40-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է կարճաժամկետ համաձայնագիր։
Շա Տինը Հոնկոնգի Պրեմիեր լիգայի նորեկն է՝ հիմնադրված 2023 թվականին։ 2026/27 մրցաշրջանի մեկնարկային 4 տուրերում թիմը վաստակել է 3 միավոր և 11 մասնակիցների թվում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ընթացքում ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է անգլիացի մասնագետ Թոմ Բալանտայնը։
Հիշեցնենք, որ Դավիդ Սիլվան կարիերան ավարտել էր 2023 թվականի ամռանը՝ իսպանական Ռեալ Սոսյեդադի կազմում: Ակումբային մակարդակում նա հանդես է եկել նաև Վալենսիայում, Էյբարում և Սելտայում, սակայն առավել մեծ ճանաչում ձեռք է բերել Մանչեսթեր Սիթիում, որտեղ անցկացրած տասը մրցաշրջանների ընթացքում նվաճել է 14 տիտղոս։
Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անվանի կիսապաշտպանը դարձել է 2010 թվականի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2008 և 2012 թթ.)։
armsport.am


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ
Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)