Պենտագոնը պատրաստվում է հարվածել Իրանին. Axios
ԱՄՆ Պենտագոնը հանձնարարել է Կենտրոնական հրամանատարությանը ավարտին հասցնել Իրանի ռազմավարական օբյեկտներին հնարավոր խոշոր հարվածների նախապատրաստական աշխատանքները, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաներին:
Հանձնարարականում նշված չէ հարվածների մեկնարկի կոնկրետ ամսաթիվ, և նախագահ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի աղբյուրները նշում են, որ դա կարող է տեղի ունենալ նախքան ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունները, իսկ հնարավոր է՝ դրանից մեկ շաբաթ շուտ՝ մինչև Իսրայելի ընտրությունները:
Հնարավոր գործողությունը նախատեսում է ամերիկա-իսրայելական համատեղ զանգվածային հարվածներ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին և միջուկային օբյեկտներին, ինչը հղի է Թեհրանի կողմից պատասխան հրթիռային հարվածներով և նավթի համաշխարհային գների կտրուկ աճով:
Միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների կանգառի ֆոնին Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջին օրերին անցկացրել են երկու հեռախոսազրույց: Իսրայելական կողմի գնահատմամբ՝ ռազմական գործողությունն ավելի հավանական է ընտրություններից հետո, թեև վաղաժամ հարվածի տարբերակը նույնպես մնում է օրակարգում:


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)