Իրանը պետք է զգալիորեն կրճատի ուրանի հարստացման կարողությունները
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանը պետք է զգալիորեն կրճատի ուրանի հարստացման կարողությունները՝ հակամարտությանը վերջ դնելու համար։ «Եթե չեն ցանկանում միջուկային զենք ունենալ, ապա ինչո՞ւ է նրանց անհրաժեշտ մինչև 60% հարստացված ուրան։ Եթե իրանցիները ցանկանում են ցույց տալ, որ հրաժարվում են միջուկային զենք ստեղծելու մտադրությունից, պետք է գործուն քայլեր ձեռնարկեն»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է համաձայնության գալու, սակայն Թեհրանը պետք է հստակ զիջումների գնա:
Միևնույն ժամանակ Վենսը շեշտել է, որ գործարքի հասնելը բարդանում է նաև այն պատճառով, որ Վաշինգտոնը չի հասկանում, թե ով է որոշումներ կայացնում Իրանում։ «ԱՄՆ-ն բանակցություններ է վարում նախագահ Մասուդ Փեզեշքիանի և արտաքին գործերի նախարարի հետ, սակայն պարզ չէ՝ որքան մեծ է նրանց ազդեցությունն իշխանական համակարգում»,- ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Երեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցո...
Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ
Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ