Լանկաշիր կոմսության ոստիկանությունը պաշտոնական բողոք ստանալուց հետո ստուգում է սկսել և առգրավել բջջային հեռախոս, որը կարող է կապված լինել միջադեպի հետ։
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը Բլեքփուլի Tower Ballroom պարասրահում։ Անպարկեշտ ձայները հնչել են հանդիսատեսի հատվածից, երբ ժյուրիի անդամ Մոցի Մաբուսեն մեկնաբանում էր մասնակիցների ելույթը։ Նա կարճ ժամանակով ընդհատել է խոսքը, ապա կատակել․ «Դա ես չեմ»։
Հաղորդման վերջում հաղորդավարուհի Էմմա Ուիլիսը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից հնարավոր ձայնային խանգարումների համար։ BBC-ի ներկայացուցիչը նույնպես ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ում կարող էին վիրավորել հնչած ձայները, և հայտնել, որ հեռուստաալիքը պարզում է, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը։ BBC iPlayer հարթակում հաղորդման ձայնագրությունը կխմբագրվի՝ այդ հատվածը հեռացնելու համար։
Այդ պահը սոցիալական ցանցերում հեռարձակել է իր կատակներով հայտնի բովանդակություն ստեղծող Դենիել Ջարվիսը։ Մինչ դահլիճում ձայներ կհնչեին, նա, ենթադրաբար, հեռախոսազանգ է կատարել։ Ջարվիսն ակնարկել է, որ այդ կերպ ցանկացել է նեղություն պատճառել ժյուրիի անդամ Քրեյգ Ռևել Հորվուդին՝ նրան մեղադրելով հալածանքի մեջ։
Ավելի վաղ Ջարվիսը պնդել էր, որ հենց ինքն է նմանատիպ արարք կազմակերպել 2023 թվականին Match of the Day ֆուտբոլային հաղորդման հեռարձակման ժամանակ։
Լանկաշիրի ոստիկանությունը հաստատել է, որ տեղյակ է Բլեքփուլում Strictly Come Dancing-ի նկարահանումների ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտնել է, որ ոստիկանությունը կապ է հաստատել միջոցառման կազմակերպիչների հետ և պաշտոնական բողոք ստացել։ Առգրավված բջջային հեռախոսը կուսումնասիրվի՝ պարզելու համար, թե արդյոք որևէ քրեական իրավախախտում է կատարվել։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ
Հորդանանում եկեղեցու վրա հարձակման երեք մասնակից մահապատժի է դատապարտվել
Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ