Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամուսնուն հրկիզելով սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ֆրանսիայում առատ տեղումների հետևանքով գետերը դուրս են եկել ափերից Դատախազությունը Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել Լատվիայի կառավարությունը կքննարկի Ռուսաստանի հետ սահմանը փակելու հնարավորությունը Ռումինիայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողություն Հայտնաբերվել է առանց ձմեռային և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերով 3896 ավտոմեքենա (տեսանյութ) Լեանդրո Պարեդեսը կորցրել է գիտակցությունը հարցազրույցի ժամանակ Հանրակրթական դպրոցի առաջին դասարանի դասվարը նույն դասարանի աշակերտին ենթարկել է ֆիզիկական և հոգեբանական բռնության Գերության ընթացքում ուկրաինացի լրագրողը պարբերաբար ենթարկվել է խոշտանգումների Երևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերը՝ մեկ հարթակում․ ինչպես մուտք գործել e-work.am (տեսանյութ) Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Վթարային ջրանջատում՝ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում

Ամուսնուն հրկիզելով սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՖրանսիայում առատ տեղումների հետևանքով գետերը դուրս են եկել ափերիցԴատախազությունը Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերելԼատվիայի կառավարությունը կքննարկի Ռուսաստանի հետ սահմանը փակելու հնարավորությունըՌումինիայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությունՀայտնաբերվել է առանց ձմեռային և սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերով 3896 ավտոմեքենա (տեսանյութ)Լեանդրո Պարեդեսը կորցրել է գիտակցությունը հարցազրույցի ժամանակՀանրակրթական դպրոցի առաջին դասարանի դասվարը նույն դասարանի աշակերտին ենթարկել է ֆիզիկական և հոգեբանական բռնությանԳերության ընթացքում ուկրաինացի լրագրողը պարբերաբար ենթարկվել է խոշտանգումներիԵրևանում և մարզերում առկա թափուր աշխատատեղերը՝ մեկ հարթակում․ ինչպես մուտք գործել e-work.am (տեսանյութ)Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՎթարային ջրանջատում՝ Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանումԼեհաստանի օդային տարածքում հայտնաբերվել են ռուսական հրթիռների մնացորդներԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել 563 միլիոն դրամ արժեքով, 30 հա մակերեսով բնապահպանական հողատարածքՔննարկվել են Կոտայքի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներըԵրևանում կայացել է Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումըՍպասվում է առանց տեղումների եղանակՄհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա1.3 միլիոն եվրոյի նվիրատվություն և խոստում է հավաքվել Ֆրանսիայի հեռախոսամարաթոնի արդյունքումՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄեղրիի ապագան՝ բնակիչների աչքերով (տեսանյութ)Բազմազգ ուսումնական առաքելության առաջարկՔրեական ոստիկանները 65-ամյա տղամարդուն ձերբակալեցին թմրանյութ տեղադրելու պահին (տեսանյութ)Ռոբոտաշինություն կրթական ծրագիրը` Երևանի 70 մանկապարտեզում (տեսանյութ)Հայաստանում տնտեսական ակտիվությունն ինն ամսում աճել է 6,9 տոկոսով․ Համաշխարհային բանկի զեկույցըԱդրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համատեղ զորավարժություններԱռաջարկվում է սահմանափակել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըNvidia-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումՀՀ Սահմանադրություն․ ծավալը փոքրանում է, փոխվում են առանցքային դրույթներՍև ուրբաթին ընդառաջ․ Արարատ-Արմենիան 40 տոկոս զեղչ է սահմանել Եվրոպա լիգայի առաջիկա խաղի տոմսերի համարՀՀ վարչական դատարանը մերժել է թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հայցըRoad Control. քաղաքացիների նախաձեռնությամբ կազմվել է ավելի քան 23 հազար իրավախախտում (տեսանյութ)Ռյուտեն բացառում է ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններինԱրհեստական ​​բանականության մետաքսի ճանապարհՀայաստանի աշխատաշուկայում արձանագրվել են հերթական ռեկորդային ցուցանիշներըCampus Cyber և Expertise France Digitec 2026. ստորագրվել են փոխըմբռնման հուշագիրԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է կամավոր ատեստավորման արդյունքներից բողոքող ուսուցիչներինՔննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերՎրաստանում որոշում է կայացվել արգելել փոխնակ մայրությունըՀայաստանի բոլոր մարզերն այսուհետև ունեն մամոգրաֆիկ սարքեր (տեսանյութ)Վեց դեսպան և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրելԵվրահանձնաժողովը մտադիր չէ Ռուսաստանի հետ երկկողմ խորհրդակցություններ անցկացնելՏղամարդն անցել էր կամրջի արգելապատնեշը և գումար շորթել․ նա ձերբակալվել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրելԵրթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՀ2-ը խախտել է ազգային ատելություն բորբոքող տեղեկատվության տարածման արգելքի չափորոշիչներըԷներգետիկ ոլորտի բարեփոխումներն Իրանի առաջնահերթությունն ենԻրանը շարունակում է կապ պահպանել միջնորդների, այդ թվում՝ Կատարի հետՌուբեն Ռուբինյանը և ԵՄ երկրների դիվանագետները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը առնչվող հարցերՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետ
Քաղաքականություն

Հույս ունեմ՝ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից. վարչապետ

Ես այս հարցի մեջ եմ դնում իմ ողջ քաղաքական, մարդկային ու բարոյական վստահելիությունը և ասում եմ, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո մենք ոչ միայն ստորագրելու և վավերացնելու ենք Խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ, այլև ունենալու ենք ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն»։ Այդ մասին նոր Սահմանադրության նախագծի հրապարակման առիթով իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա աննախադեպ և պատմական իրավիճակ է ոչ միայն այն պատճառով, որ ունենալու ենք ինստիտուցիոնալ խաղաղություն, այլև այն պատճառով, որ ունենալու ենք խաղաղություն և անկախություն, խաղաղություն և պետություն։ Սա նոր վիճակ է մեր ժողովրդի պատմության համար։ Մենք սովորաբար ունեցել ենք կա՛մ խաղաղություն, կա՛մ պետություն։

ԽՍՀՄ փլուզման շեմին թերևս հենց դրա համար է ստեղծվել Ղարաբաղի հակամարտությունը, որ խաղաղությունը երազանք դառնա, և այն վերգտնելու երազանքը մեզ բերի պետությունից ու անկախությունից հրաժարվելու մտքին։ Եվ ուզում եմ ուղիղ ասել, որ Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը հենց այս տրամաբանությամբ է կառուցվել, և, այո՛, այդ հակամարտությունը մեզ հասցրեց պետականության կորստի եզրին։

Բայց այսօր մեր նախնիների զոհողությունների, ձեր տառապանքների ու զրկանքների գնով, սիրելի՛ ժողովուրդ, եկել-հասել ենք մի կետի, որ ունենք միևնույն ժամանակ և՛ խաղաղություն, և՛ պետություն ունենալու հնարավորություն։ Ե՛վ խաղաղություն, և՛ անկախություն ունենալու հնարավորություն։

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հենց սա է, որ ուզում է խափանել, հենց սրա հետ է նրանց խնդիրը, սա թույլ չտալն է նրանց առաքելությունը։ Այլապես ինչո՞վ բացատրել, որ նրանք մերժում են իմ՝ շատ հստակ և նորմալ ընդդիմության համար պարզապես երազանքի առաջարկը։

Իսկ ի՞նչ եմ առաջարկում ընդդիմությանը և ինչո՞ւ։ Քանի որ ԱԺ ՔՊ խմբակցության մանդատները 6-ով պակաս են նոր Սահմանադրության հարցով հանրաքվե նշանակելու համար, ես ընդդիմությանն արել եմ հետևյալ առաջարկը, և հիմա այդ առաջարկը կրկնում եմ ուղիղ եթերում՝ ձեր բոլորի աչքի առաջ, պատասխանատու կերպով․ առաջարկում եմ, որ ընդդիմությունը կողմ քվեարկի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը, և մենք անցկացնենք սահմանադրական հանրաքվե։

Այդպիսով հնարավորություն կստեղծվի, որ նոր Սահմանադրության ճակատագիրը որոշեք դուք՝ ՀՀ ժողովուրդը, քաղաքացիներդ՝ հանրաքվեի արդյունքներով։

Առաջարկի շարունակությունը, որն աննախադեպ հնարավորություն է ստեղծում ընդդիմության համար, հետևյալն է․ եթե ժողովուրդը դեմ քվեարկի Սահմանադրությանը, նոր Սահմանադրությունը չընդունվի, ես հրաժարական կտամ և կհեռանամ վարչապետի պաշտոնից, իսկ եթե դուք, այսինքն՝ ժողովուրդը, կողմ քվեարկեք Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններում՝ հերթական թե արտահերթ, չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։

Իսկ մինչև հաջորդ ընտրություններն ընկած ժամանակահատվածում որպես վարչապետ կզբաղվեմ խաղաղության ինստիտուցիոնալացմամբ և վերջնականացմամբ, ինչը, համոզված եմ, տեղի կունենա։

Այսպիսով, Հայաստանը կհասնի պատմական մի բոլորովին նոր հանգրվանի, երբ այլևս չպիտի ընտրություն կատարենք խաղաղության և պետության, խաղաղության և անկախության, խաղաղության և բարեկեցության, խաղաղության և ժողովրդավարության միջև։ Մենք պետք է ունենանք և՛ խաղաղություն, և՛ անկախություն, և՛ պետություն, և՛ բարեկեցություն, և՛ ազատություն, և՛ ժողովրդավարություն։

Սիրելի՛ ժողովուրդ, ՀՀ սիրելի՛ քաղաքացիներ,

Ահա մենք հասել ենք այն ապագային, որը խոստացել էի, և մեզ մնում է պարզել մեր ձեռքը և վերցնել այն։

Ես հույս ունեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կանգնի այս ճանապարհին։ Հույս ունեմ՝ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից և չի փորձի խոչընդոտել ՀՀ տիրոջը, այսինքն՝ ժողովրդին։

Փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,– նշեց վարչապետը։