Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սև ուրբաթին ընդառաջ․ Արարատ-Արմենիան 40 տոկոս զեղչ է սահմանել Եվրոպա լիգայի առաջիկա խաղի տոմսերի համար ՀՀ վարչական դատարանը մերժել է թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հայցը Road Control. քաղաքացիների նախաձեռնությամբ կազմվել է ավելի քան 23 հազար իրավախախտում (տեսանյութ) Ռյուտեն բացառում է ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին Արհեստական ​​բանականության մետաքսի ճանապարհ Հայաստանի աշխատաշուկայում արձանագրվել են հերթական ռեկորդային ցուցանիշները Campus Cyber և Expertise France Digitec 2026. ստորագրվել են փոխըմբռնման հուշագիր ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է կամավոր ատեստավորման արդյունքներից բողոքող ուսուցիչներին Քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր Վրաստանում որոշում է կայացվել արգելել փոխնակ մայրությունը Հայաստանի բոլոր մարզերն այսուհետև ունեն մամոգրաֆիկ սարքեր (տեսանյութ) Վեց դեսպան և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Սև ուրբաթին ընդառաջ․ Արարատ-Արմենիան 40 տոկոս զեղչ է սահմանել Եվրոպա լիգայի առաջիկա խաղի տոմսերի համարՀՀ վարչական դատարանը մերժել է թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հայցըRoad Control. քաղաքացիների նախաձեռնությամբ կազմվել է ավելի քան 23 հազար իրավախախտում (տեսանյութ)Ռյուտեն բացառում է ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններինԱրհեստական ​​բանականության մետաքսի ճանապարհՀայաստանի աշխատաշուկայում արձանագրվել են հերթական ռեկորդային ցուցանիշներըCampus Cyber և Expertise France Digitec 2026. ստորագրվել են փոխըմբռնման հուշագիրԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է կամավոր ատեստավորման արդյունքներից բողոքող ուսուցիչներինՔննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցերՎրաստանում որոշում է կայացվել արգելել փոխնակ մայրությունըՀայաստանի բոլոր մարզերն այսուհետև ունեն մամոգրաֆիկ սարքեր (տեսանյութ)Վեց դեսպան և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրելԵվրահանձնաժողովը մտադիր չէ Ռուսաստանի հետ երկկողմ խորհրդակցություններ անցկացնելՏղամարդն անցել էր կամրջի արգելապատնեշը և գումար շորթել․ նա ձերբակալվել էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրելԵրթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըՀ2-ը խախտել է ազգային ատելություն բորբոքող տեղեկատվության տարածման արգելքի չափորոշիչներըԷներգետիկ ոլորտի բարեփոխումներն Իրանի առաջնահերթությունն ենԻրանը շարունակում է կապ պահպանել միջնորդների, այդ թվում՝ Կատարի հետՌուբեն Ռուբինյանը և ԵՄ երկրների դիվանագետները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը առնչվող հարցերՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետՎարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքինՎարչապետը պաշտոնական այցով ժամանել է ՌումինիաԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերումՎարդենյաց լեռնանցքում բուք է. միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց ենՀանդիպում Ֆիլիպ թագավորին՝ կառավարության խորացող ճգնաժամի ֆոնինԱտլետիկոն երեք անպատասխան գնդակ ուղարկեց Խետաֆեի դարպասը Դիեգո Սիմեոնեն ոսկե տառերով գրեց իր անունը իսպանական ֆուտբոլի պատմության մեջՀամակարգը ճանաչում է ազատ կայանատեղիները՝ թույլ տալով վարորդին ընտրել ցանկալի տեղըՆոյեմբերի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազիԱնհայտ անձինք փորձել են թալանել Դեզիրե Դուեյի տունըՄահացել է իտալացի հայտնի ոսկերիչ Պաոլո ԲուլգարինԳեր ընձառյուծին ազատել են դիետաներիցՄեզ համար միակ կարևոր հարցն այն է, որ նոր Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չպարունակիՀայաստանը հավաստիացրել է, որ Իրանի սահմանին մոտ ռազմական կամ անվտանգության ուժեր չեն տեղակայվիԱրարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազանՀայաստանի սամբոյի հավաքականը՝ ՇՀԿ բաց գավաթի մրցանակակիրՀամայնքների միավորման կամ բաժանման դեպքում տեղական հանրաքվեի միջոցով պարտադիր պետք է լսվի տվյալ համայնքների բնակիչների կարծիքը. ինչ է առաջարկվում նոր ՍահմանադրությամբԱլաշկերտը նվազագույն հաշվով զիջեց առաջատար ՆոայինՏաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասինՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացինՆոր Սահմանադրությամբ կգործի Մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտ․ նրան կընտրի ԱԺ-ն՝ 7 տարի ժամկետովԶելենսկին հաստատել է Լիբիայում ռուսական ռազմանավի հարվածըԿարմիր քարտ` արդեն պահեստայինների նստարանին գտնվելու ժամանակՉեռնոգորիայի պաշտպանության նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկելԴատախազությունը Իջևանի տուրիստական բազան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանՆոր Սահմանադրությամբ ընտրության և հանրաքվեի մասնակցելու համար 18 տարեկան ՀՀ քաղաքացին քվեարկությանը նախորդող 2 տարվանից առնվազն 1 տարին պետք է բնակված լինի ՀՀ-ումԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըԱրտաշատի խճուղում գնացքի վագոն է կողաշրջվելԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթ
Հայաստան

Campus Cyber և Expertise France Digitec 2026. ստորագրվել են փոխըմբռնման հուշագիր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը, Campus Cyber-ը և Expertise France-ը Digitec 2026-ի շրջանակում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում կիբեռանվտանգության կամպուսի ստեղծմանն ու զարգացմանն աջակցելու նպատակով։

Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որը կմիավորի ոլորտի պետական կառույցներին, մասնավոր ընկերություններին և ակադեմիական շրջանակներին՝ համատեղ աշխատանքը խթանելու և նրանց միջև գործակցությունն ամրապնդելու համար։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

ՀՀ ԲՏԱ ԵՎ ԱԲ նախարարությունը կղեկավարի նախաձեռնությունը՝ ըստ առաջնահերթությունների համակարգելով պետական կառույցների հետ աշխատանքը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն իր ելույթում ընդգծել է, որ կիբեռանվտանգության ոլորտի զարգացումը միայն տեխնոլոգիական խնդիր չէ, այն պահանջում է տարբեր կառույցների գործակցություն և գիտելիքի փոխանակում։

«Այս նախաձեռնությունը կարևոր հնարավորություն է՝ մեկտեղելու ջանքերը և ոլորտի մասնակիցների միջև առավել սերտ գործակցություն ձևավորելու համար։ Մեզ համար սկզբունքային է, որ գործակցությունը հիմնված լինի Հայաստանի կարիքների վրա և իրականացվի հայկական կողմի առաջնորդությամբ»,- ասել է Դավիթ Թադևոսյանը։

Campus Cyber-ի նախագահ Ժոֆրե Սելեստեն-Ուրբենն էլ վստահեցրել է, որ մեծապես կաջակցեն Հայաստանում կիբեռանվտանգության մասնագիտացված կենտրոնների ձևավորման գործում։

«Հաշվի առնելով կիբեռանվտանգության ոլորտում տեղի ունեցող արագ փոփոխությունները՝ Campus Cyber-ը կարևորում է իր փորձի, մասնագիտական գիտելիքի ներդրումը՝ Հայաստանում կիբեռանվտանգության պետական և մասնավոր հատվածների միջև գործակցությունն ընդլայնելու և ոլորտի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով»,- նշել է Ժոֆրե Սելեստեն-Ուրբենը։

Expertise France֊ ի EU4Innovation East ծրագրի ղեկավար Ժյուլիեն Շմիթն էլ պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցելու հայ, ֆրանսիացի և եվրոպացի մասնագետների միջև միջև կապերի հաստատմանը։

«Մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք տեղական ներուժը կապում են միջազգային փորձի և գիտելիքի հետ։ EU4Innovation East ծրագրի շրջանակում մեր նպատակն է աջակցել հայաստանյան գործընկերներին՝ ընդլայնելու գործակցությունը ֆրանսիական և եվրոպական կառույցների հետ, ստեղծելու նոր մասնագիտական կապեր և հիմք դնելու երկարաժամկետ գործընկերության համար»,- ասել է Ժյուլիեն Շմիթը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն էլ նշել է, որ այս գործակցությամբ նոր փուլ է սկսվում Ֆրանսիայի և Հայաստանի միջև կիբեռանվտանգության ոլորտում ձևավորված ավելի լայն գործընկերության շրջանակում։ Էսկյուդիեն հիշեցրել է, որ 2026 թվականի մայիսի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակում, Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները ստորագրել են արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում գործակցության մասին հռչակագիր:

«Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի կիբեռանվտանգության էկոհամակարգի զարգացման գործում՝ փոխանցելով Campus Cyber-ի փորձն ու գիտելիքը: Ընկերությունների, հետազոտողների, կրթական և վերապատրաստման հաստատությունների, նաև պետական կառույցների գործակցությունը հնարավորություն կտա համատեղել առկա ներուժը՝ այն վերածելով ոլորտի զարգացմանն ուղղված ընդհանուր կարողությունների:

Եվրոպական միության հետ գործակցությամբ մենք ակնկալում ենք աջակցել Հայաստանի առաջնահերթություններին համապատասխան նախաձեռնությունների իրականացմանը, որոնք նոր հնարավորություններ կընձեռեն մասնագիտական հմտությունների զարգացման, նորարարության խթանման և կիբեռանվտանգության ոլորտում մեր երկրների մասնագիտական համայնքների միջև ավելի սերտ կապերի հաստատման համար»,- նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն էլ շեշտել է՝ թվային փոխակերպման հիմքում վստահությունն է, մարդիկ և բիզնեսը պետք է վստահություն ունենան իրենց օգտագործած համակարգերի և ծառայությունների նկատմամբ։

«EU4Innovation East ծրագրի միջոցով Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի կիբեռանվտանգության էկոհամակարգի զարգացմանը՝ հաշվի առնելով հայկական ներուժը և եվրոպական փորձը։ Այս հուշագիրը կարևոր քայլ է գործակցության հարթակի ձևավորման ճանապարհին, որտեղ պետական կառույցները, մասնավոր հատվածը և ակադեմիական շրջանակները կկարողանան համատեղ լուծումներ մշակել կիբեռանվտանգության մարտահրավերներին դիմակայելու և երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ հաստատելու համար»,- ասել է Վասիլիս Մարագոսը։

Այս գործակցության շրջանակում նախատեսվում է աշխատել մի քանի ուղղություններով՝ ռազմավարական խորհրդատվություն, կիբեռանվտանգության էկոհամակարգի զարգացում, հետազոտություններ և նորարարություն, մասնագիտական կարողությունների զարգացում, կրթական ու վերապատրաստման ծրագրեր, գործնական աշխատանքներ և փորձի փոխանակում: