Վրաստանում որոշում է կայացվել արգելել փոխնակ մայրությունը
Վրաստանում որոշում է կայացվել արգելել փոխնակ մայրությունը։ Այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ղեկավար Իրակլի Կիրցխալիան՝ մեծամասնության նիստից հետո։ Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ նրանք ակտիվորեն համագործակցում են Վրաց Ուղղափառ Եկեղեցու պատրիարքարանի հետ, և մոտ ապագայում կներկայացվի համապատասխան օրինագիծ։
Իրակլի Կիրցխալիան պարզաբանել է, որ այս որոշման հիմքում ընկած են փոխնակ մայրության հետ կապված էական էթիկական և իրավական ռիսկերը, մասնավորապես՝ մարդկանց թրաֆիքինգի, կանանց հնարավոր շահագործման և երեխաների իրավունքների պաշտպանության հետ կապված մտահոգությունները։
Ըստ քաղաքական գործչի՝ նրանք պատրաստ են լսել փաստարկներ և պատասխանել ցանկացած հարցի, եթե հետաքրքրություն լինի։
«Այժմ աշխատանքներ են տարվում օրինագծի ուղղությամբ, և ժամանակի ընթացքում ավելի շատ մանրամասներ հայտնի կդառնան»,- ասել է պատգամավորը։ Նրա հավաստմամբ՝ փոխնակ մայրությունն արգելված է կամ առնվազն ենթակա է չափազանց խիստ կարգավորման գրեթե բոլոր երկրներում, այդ թվում՝ Եվրոպական միության անդամ պետություններում:
Իրակլի Կիրցխալիան նշել է, որ այսօրվա որոշումը չի վերաբերում արհեստական բեղմնավորմանը: Այն կմնա անփոփոխ՝ մի շարք պատճառներով և գործոններով պայմանավորված, և կշարունակի ենթարկվել խիստ կարգավորման:


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունը