Քրեական ոստիկանները 65-ամյա տղամարդուն ձերբակալեցին թմրանյութ տեղադրելու պահին (տեսանյութ)
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 13-ին։ Մայրաքաղաքի Աթոյան անցուղում թմրամիջոց ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվեց և իր վարած ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխվեց օտարերկրացի 65-այմա մի տղամարդ։
Նա հայտնեց, որ իրացնելու նպատակով «Տելեգրամ» հավելվածի միջոցով ձեռք բերած մեթամֆետամինով 30 փաթեթներից 15-ն արդեն տեղադրել է, ևս 15 փաթեթ մեքենայում է։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց տեղադրված փաթեթներից հինգը, որոնց ընդհանուր քաշը 27 գրամ էր։ Հաջորդ օրը դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ էլ նրա վարած մեքենայում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգվածով 15 փաթեթ՝ որոնց ընդհանուր քաշը նույնպես 27 գրամ էր։
65-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Նախաքննությունը շարունակվում է։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրել է Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունը