Լատվիայի կառավարությունը կքննարկի Ռուսաստանի հետ սահմանը փակելու հնարավորությունը
Լատվիայի կառավարությունը հաջորդ շաբաթ կքննարկի Ռուսաստանի հետ սահմանը փակելու հնարավորությունը, հայտնում է Delfi պորտալը։ Վարչապետ Անդրիս Կուլբերգսը պատասխանատու գերատեսչություններին հանձնարարել է մինչև հաջորդ շաբաթ մշակել սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ Ռիգայի դիրքորոշումը։
Ըստ կառավարության ղեկավարի՝ խնդիրը պետք է դիտարկել համալիր կերպով՝ հաշվի առնելով ինչպես անվտանգության նկատառումները, այնպես էլ Բալթյան երկրների միջև սահմանահատողների հոսքերի հնարավոր վերաբաշխումը, ուստի տարածաշրջանի երկրները պետք է ձգտեն համաձայնեցված մոտեցման։
Իր հերթին Լատվիայի ներքին գործերի նախարար Յանիս Դոմբրավան կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ սահմանային անցակետերի փակման հարցի քննարկմանը՝ հույս հայտնելով, որ գործընթացը հնարավոր կլինի ավարտել առաջիկա օրերին։
Ավելի վաղ Էստոնիայի իշխանությունները որոշում էին կայացրել դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցակետերը՝ նշելով, որ վեց ամիս անց կառավարությունը կգնահատի սահմանափակումները երկարաձգելու կամ չեղարկելու անհրաժեշտությունը։ Տալլինի այս որոշումը քննադատել էր Էստոնիայի սահմանամերձ շրջանների ղեկավարությունը՝ ընդգծելով, որ սահմանի փակումը բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա։


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)
Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին հարվածների հաջորդ փուլին նախապատրաստվելու մեջ