Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել 563 միլիոն դրամ արժեքով, 30 հա մակերեսով բնապահպանական հողատարածք
Դատախազությունը 2026 թվականի նոյեմբերի 7-ին տեղեկացրել էր, որ Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրության ընթացքում, ի թիվս այլնի, խախտումներ է հայտնաբերել Արարատի մարզի տարածքում գտնվող 1480 հա ընդհանուր մակերեսով բնապահպանական հողերը տարբեր անձանց օտարելու գործընթացում:
Մասնավորապես՝ ուսումնասիրությամբ պարզվել էր, որ Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ն, տարբեր պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած անձանց օգտին ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, պաշտոնական դիրքն օգտագործելով, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և 2005-2008 թվականների ընթացքում ձևական մրցույթների արդյունքում, 3 անձանց վարձակալության իրավունքով տրամադրել է 1480 հա ընդհանուր մակերեսով բնապահպանական հողեր:
Ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների հիման վրա՝ դատախազը 2026 թվականի նոյեմբերի 5-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Միաժամանակ, դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում էր ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով:
Պետշահերի հայցին զուգահեռ՝ դատախազի կողմից միջնորդագիր էր հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ համայնքի և քաղաքացու միջև 2006 թվականի հուլիսի 12-ին կնքված՝ վերոնշյալ 1480 հեկտարից 30 հա մակերեսով բնապահպանական հողատարածքի վարձակալության իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի նոյեմբերի 19-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատի մարզի Արարատ գյուղում գտնվող՝ 30 հա մակերեսով, 563 միլիոն 310 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով բնապահպանական հողատարածքի նկատմամբ գրանցված վարձակալության իրավունքը. հողատարածքը վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը:


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Ջերմուկ քաղաքում քաղաքացիները տեսանկարահանել են մայր արջին՝ իր ձագերի հետ (տեսանյութ)