Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժամկետների վերաբերյալ որևէ հստակություն չկա Ամենամարդաշատ ցույցը տեղի է ունեցել Փարիզում Նոր սահմանադրության շեշտադրումները Հայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է հակամարտության նպատակով Թուրքիայում կլիմայական գագաթնաժողովն ավարտվել է առանց փոխզիջումների և համաձայնագրի Հսկողություն՝ Պարմա և Տիտան սուպերմարկետներում (տեսանյութ) Հրապարակվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակները ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրին Գրանցվել է Մանվել Գրիգորյանից բռնագանձված գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը Հունվարի 1-ից Սոցիալական փաթեթ ծրագիրը կդադարեցվի Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ) Ի՞նչու է անհրաժեշտ նոր Սահմանադրությունը

Ժամկետների վերաբերյալ որևէ հստակություն չկաԱմենամարդաշատ ցույցը տեղի է ունեցել ՓարիզումՍտամբուլում առյուծին բռնելու գործողություն է կազմակերպվելՆոր սահմանադրության շեշտադրումներըՀայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է հակամարտության նպատակովԹուրքիայում կլիմայական գագաթնաժողովն ավարտվել է առանց փոխզիջումների և համաձայնագրիՀսկողություն՝ Պարմա և Տիտան սուպերմարկետներում (տեսանյութ)Հրապարակվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերջնական ցուցակներըՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը՝ ձախողման եզրինԳրանցվել է Մանվել Գրիգորյանից բռնագանձված գույքի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքըԱՄՆ-ում մեկ օրում հետաձգվել և չեղարկվել է ավելի քան 7,2 հազար չվերթՀունվարի 1-ից Սոցիալական փաթեթ ծրագիրը կդադարեցվիՎարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)Ի՞նչու է անհրաժեշտ նոր ՍահմանադրությունըԿան դժվարանցանելի ավտոճանապարհներՀայաստանի բռնցքամարտի հավաքականն ավարտեց ելույթները երկու բրոնզե մեդալովՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարըՆոյեմբերի 20-ից փետրվարի 1-ը, Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը (տեսանյութ)Նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (տեսանյութ)Առանձին շրջաններում սպասվում են տեղումներՎարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծըՋերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ էՌուսական Սպարտա II բեռնատար նավը հարձակման է ենթարկվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրեա տղամարդը թքել է Սուրբ Հակոբյանց վանքի ուղղությամբԼիոնել Մեսսին շարունակում է գլխավորել MLS ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկըԵրկրից մեկ լուսային օր հեռավորության վրաԱՄՆ-ը քննարկում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Դոնբասի դիմացՀանդիպման առանցքում՝ Երևանում կայանալիք առաջնության նախապատրաստական աշխատանքներըԼուկաշինում այս տարի կաղամբի լավ բերք են ստացելԽիստ պատժամիջոց՝ ակումբի նախկին ֆուտբոլիստի նկատմամբԼեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ Տուսկը նիստ է հրավիրելՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբՀարավային Կորեայում հայտնաբերվել է խոլերայով վարակման առաջին դեպքըՆիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանըThe Guardian պարբերականը ներկայացրել է յուրահատուկ ֆուտբոլային նախագիծՕլիմպիական կոմիտեն շարունակում է մնալ օլիգարխիկՆրանք անում են այն, ինչ մենք վաղուց չէինք տեսել ֆուտբոլումՆորատուս. աջակցություն պատմամշակութային կոթողների պահպանությանը Հայաստանում (ֆոտոշարք)Ուժեղ Հայաստանը չի աջակցի Նիկոլ Փաշինյանի առաջարկինԱշխատանքներ են տարվում գաղտնի տեղեկատվության պաշտպանված փոխանցման նոր եղանակների ուղղությամբ. ԱԱԾ փոխտնօրենՎրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվելԱկումբի ֆինանսական ցուցանիշները խեղաթյուրվել են ավելի քան 900 միլիոն ֆունտ ստեռլինգովՀայաստանի ստեղծարար տնտեսության վերաբերյալ վիճակագրական տեղեկագիրՍամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանՁեր երազանքով ուրիշին տալիս եք լեգիտիմություն՝ ձեր երազանքը կասեցնելուԱյդ մասին ձեզ հետ կխոսեմ տարվա սկզբից հետո. ԹրամփՌոմանոս Պետրոսյանը բանավեճի է հրավիրում Նարեկ ԿարապետյանինԹրամփը Պուտինին հորդորել է չձգձգել Ուկրաինայի շուրջ բանակցություններըԷլեկտրոնային ստորագրություն՝ սոցապ ծառայությունների էլեկտրոնային համակարգից օգտվելու համար (տեսանյութ)
Հայաստան

Նոր սահմանադրության շեշտադրումները

Ինչն է հրապարակված նոր Սահմանադրության նախագծում նոր։ Հատուկ Սահմանադրության նախագծի ներկայացման նպատակով ստեղծված կայքում մանրամասն ներկայացվում են բոլոր կետերը։

Պետության նպատակը և ժողովրդի իշխանությունը

«Նոր Սահմանադրության առաջին գլուխը սահմանում է, թե ինչ նպատակով է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունը, ում է պատկանում իշխանությունը և ինչ սկզբունքներով պետք է գործի պետությունը։

Նախագծում առանձին ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը ժողովուրդն է։ Պետության նպատակներն են՝ ապահովել ժողովրդի անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունը, պաշտպանել և զարգացնել ազգային ինքնությունը, ինչպես նաև պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները։

Իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին միասին։ Ժողովրդի իշխանությունն անօտարելի է, այսինքն՝ ոչ ոք չի կարող այն վերցնել ժողովրդից կամ իրեն համարել իշխանության միակ տերը։

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է գործեն հանրային շահի համար, լինեն հաշվետու, ազնիվ և պատասխանատու իրենց աշխատանքում։ Նրանց իշխանությունը սահմանափակված է մարդու իրավունքներով և ազատություններով։ Այսինքն՝ պետական մարմիններն իրենց որոշումներում և գործողություններում պետք է հարգեն մարդկանց իրավունքները։

Նոր Սահմանադրությունը կարևորում է շուկայական տնտեսությունը, սեփականության պաշտպանությունը և տնտեսական զարգացումը։ Տնտեսական զարգացումը դիտվում է որպես պետական շահ, քանի որ այն կարևոր է մարդկանց և երկրի բարեկեցության համար։ Միաժամանակ շեշտվում է սոցիալական համերաշխությունը՝ յուրաքանչյուր մարդու ջանքն ու դրա արդյունքը գնահատելու և այդ հիմքով բարեկեցություն ստեղծելու գաղափարը։

Նախագծով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերը դառնում են երկրի իրավական համակարգի մաս։ Դա նշանակում է, որ դրանք գործում են Հայաստանում՝ առանց դրանց բովանդակությունն ամեն անգամ առանձին օրենքում ամրագրելու անհրաժեշտության։

Հստակ նշվում է նաև զինված ուժերի նպատակը՝ պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունն ու անվտանգությունը։

Նախագիծը սահմանում է, թե ինչպես կարող են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու Կառավարության անդամներն ընդունել բոլորի համար պարտադիր կանոններ։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ օրենքը նրանց տվել է նման լիազորություն և հստակ որոշել, թե ինչ հարցերի վերաբերյալ կարող են այդ կանոններն ընդունվել։

Առանձնահատուկ պաշտպանություն է տրվում հայերենին՝ որպես Հայաստանի Հանրապետության պետական լեզվի։ Այդ դրույթը նախատեսվում է դարձնել անփոփոխելի. հայերենը չի կարող փոխարինվել այլ պետական լեզվով։

Նախատեսվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների նկարագրությունը սահմանող օրենքը կարող է ընդունվել միայն հանրաքվեով։

Այսպիսով, առաջին գլուխը ներկայացնում է պետության հիմքերը. ժողովուրդն է պետության հիմնադիրը և իշխանության աղբյուրը, իսկ պետական իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին, պաշտպանի նրա իրավունքները և գործի հանրային շահից ելնելով»,- գրված է նախագծում։