Թրամփը Պուտինին հորդորել է չձգձգել Ուկրաինայի շուրջ բանակցությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից վերադառնալիս հեռախոսազանգով միացել է Բեռլինում իր հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հանդիպմանը՝ եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում է Axios-ը։
Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը և արդեն հոգնել է դրանից։ «Նա ցանկանում է, որ գործարքը կայանա»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ ըստ հանդիպմանը ներկա աղբյուրների։
Ավելի վաղ Թրամփը Չինաստանի Շենժեն քաղաքում հանդիպել էր Պուտինի հետ, իսկ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին նույնպես խնդրել էր աջակցել ուկրաինական պատերազմի կարգավորմանը։ Քուշների փոխանցմամբ՝ Թրամփը երկու առաջնորդներին էլ հստակ ուղերձ է հղել խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին։
Բեռլինում ամերիկացի բանագնացները փորձել են փարատել եվրոպացի առաջնորդների մտահոգությունները, թե Վաշինգտոնը կարող է Մոսկվայի հետ համաձայնության գալ առանց Եվրոպայի մասնակցության։ Քուշների խոսքով՝ Թրամփը ցանկանում է համաձայնության հասնել եվրոպացիների հետ միասին, ոչ թե նրանց թիկունքում։
ԱՄՆ նախագահը նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին առաջարկել է անձամբ կապ հաստատել Պուտինի հետ՝ նշելով, որ դա կարող է նպաստել համաձայնության ձեռքբերմանը։
Հատկանշական է, որ Պուտինը ևս հայտարարել է՝ Եվրոպայի մասնակցությունն անհրաժեշտ է անվտանգության հարցերի քննարկմանը։ Սակայն եվրոպացի պաշտոնյաները կասկածում են, որ Ռուսաստանն իրականում պատրաստ կլինի ներգրավել իրենց ուկրաինական բանակցություններում։
Axios-ի տվյալներով՝ Վաշինգտոնի հիմնական նպատակներից մեկն այժմ Ռուսաստանին և եվրոպական երկրներին բանակցությունների սեղանի շուրջ բերելն է։ Հնարավոր է՝ բանակցությունների հաջորդ փուլը կայանա արդեն հաջորդ շաբաթ։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
Հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանում
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Մոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդես