Ռուսաստանցիների համար չեղարկվել է Եվրոպայում ուսանելու Էրազմուս կրթաթոշակը
Ռուսաստանում գործող կազմակերպություններին և ՌԴ-ում բնակվող անհատներին այլևս արգելվում է որևէ կարգավիճակով մասնակցել որևէ գործունեության Էրազմուս ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին նշված է Էրազմուսի 2027 թվականի ծրագրային ուղեցույցում, որը ներկայացվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից։
Ավելին, Ռուսաստանում բնակվող քաղաքացիներն այլևս իրավունք չունեն ստանալու Erasmus Mundus համատեղ մագիստրոսական ծրագրերի կրթաթոշակներ եվրոպական համալսարաններում։
Էրազմուս ծրագիրը գործում է ավելի քան 30 տարի։ 2014-ից 2021 թվականներին դրան մասնակցել է Ռուսաստանից մոտ 13 200 ուսանող և հետազոտող։
Հոկտեմբերի 22-ին Եվրոպական խորհրդարանը հավանություն տվեց 2028–2034 թվականների համար ծրագրի բյուջեն մինչև 47,4 միլիարդ եվրո ավելացնելու առաջարկին։
2022 թվականին ՌԴ-ի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո ԵՄ խորհուրդն արգելեց ֆինանսական և այլ տեսակի աջակցության տրամադրումը ռուսական պետական կազմակերպություններին՝ Եվրոպական միության բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում։


















































Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլում
Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ