Եթե ցանկանում եք կանգնեցնել Ռուսաստանին, դադարեցրեք առևտուրը նրա հետ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանին կանգնեցնելու համար անհրաժեշտ է դադարեցնել նրա հետ առևտուրը: «Եթե ցանկանում եք կանգնեցնել Ռուսաստանին, դադարեցրեք առևտուրը նրա հետ ձեր երկրից։ Չինաստանը կարող է դա անել։ ԱՄՆ-ն կարող է դա անել։ Ահա և վերջ»,- ասել է Զելենսկին։
Անդրադառնալով առաջիկա ձմռանը՝ Ուկրաինայի նախագահը նշել է, որ այն բարդ է լինելու, սակայն դրանից հետո Ուկրաինային սպասում են ոչ միայն գարունը, այլև ԱՄՆ Կոնգրեսի աշխատանքները։
Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան ուրախ կլիներ, եթե ամերիկացի գործընկերներն իրեն վստահեին այնքան, որ իրենց ռազմաբազաները տեղակայեին Ուկրաինայում. «Մենք ուրախ կլինեինք, եթե մեր ամերիկացի գործընկերները վստահեին մեզ, և նրանց ռազմաբազաները տեղակայված լինեին Ուկրաինայում, ինչպես, ի դեպ, Մերձավոր Արևելքում։ Այդ երկրները ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց այնտեղ ամերիկյան ռազմաբազաներ կան։ Հետաքրքիր է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ հաջորդ տարի Ուկրաինային անհրաժեշտ է 115 միլիարդ դոլար։ Զելենսկին անդրադարձել է նաև Ուկրաինայի և եվրոպական երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը՝ ընդգծելով, որ Կիևը պատրաստ է եվրոպացի գործընկերների հետ կիսվել իր ռազմական տեխնոլոգիաներով։
«Մենք կօգնենք Եվրոպային, և նրանք կունենան մեր բոլոր տեխնոլոգիաները։ Մենք կկիսվենք դրանցով։ Կլինի համատեղ արտադրության մեծ ծավալ, և նրանք գիտեն, որ մենք ունենք որոշ համակարգեր, որոնք այսօր ոչ ոք չունի։ Ոչ ոք։ Դրանցով կկիսվենք պատերազմից հետո։ Իհարկե, հիմա էլ ենք կիսվում, բայց կան որոշ բաներ, որոնք կփոխանցենք պատերազմից հետո»,- նշել է նա։


















































Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլում
Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ