Ռոհինջաների զանգվածային սպանությունը ցեղասպանություն էր
ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում է կայացրել, որ 2017 թվականին ռոհինջաների զանգվածային սպանությունը ցեղասպանություն էր, որի համար որպես պետություն պատասխանատվություն է կրում Մյանման։ Դատավարության ընթացքում դատավորներն ապացուցված են համարել, որ զանգվածային սպանություններ են իրականացրել, բազմաթիվ բռնաբարություններ կատարել եւ ավերել ռոհինջաներով բնակեցված հարյուրավոր գյուղեր։ ՄԱԿ-ի գնահատականներով՝ դրա հետեւանքով զոհվել է առնվազն 10 հազար մարդ, իսկ առնվազն 700 հազարը ստիպված է եղել փախչել հարեւան Բանգլադեշ։
Մյանման հերքել է ցեղասպանության մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր բանակը պարզապես պատասխանել է զինված խմբավորումների հարձակումներին։ Դատարանի որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ։
Սա առաջին դեպքն է, երբ ցեղասպանության համար պատասխանատվությունը դրվում է պետության՝ որպես ինստիտուտի վրա։ Մինչ այժմ այդ հանցագործության համար մեղավոր էին ճանաչվում միայն կոնկրետ անձինք։
Մյանմայի դեմ հայցը ՄԱԿ-ի դատարան էր ներկայացրել Գամբիան՝ պատճառաբանելով, որ ցեղասպանության մասին չափազանց կարեւոր միջազգային կոնվենցիայի խախտումն առնչվում է նաեւ իր շահերին՝ որպես միջազգային հանրության անդամի։ Դատարանը հայցը հիմնավոր է համարել։
Ինչպես նշում է Reuters-ը, դատարանի որոշումը կարող է հետեւանքներ ունենալ Մյանմայի սահմաններից շատ ավելի հեռու, այդ թվում՝ Իսրայելի դեմ գործի քննության ժամանակ։ Իսրայելը մեղադրվում է Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանության մեջ։ Այդ գործը 2023 թվականին նախաձեռնել էր Հարավաֆրիկյան Հանրապետությունը։


















































Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլում
Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ