Նոր փողոցներն ու էստակադաները խցանումների խնդիրը չեն լուծելու
Բարեկարգ հանրային տրանսպորտը կազատի մայրաքաղաքը խցանումներից՝ այս կարծիքին է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ ամենօրյա 9-10-բալանոց խցանումների պատճառը սահմանափակումների բացակայությունն է և այն, որ Երևանում ավտոմեքենաները կտրուկ շատացել են։ Ավինյանն առաջարկում է սահմանափակել որոշակի ավտոմեքենաների տեղաշարժը և թույլ չտալ դրանց երթևեկությունը քաղաքի տարբեր հատվածներում։ Երևանի խցանումների մասին խոսել է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նա կանանց կոչ է արել խցանումների ժամանակ աղմուկ բարձրացնել ու իրենց ձայնը հասցնել պատկան մարմիններին։
Նոր փողոցներն ու էստակադաները խցանումների խնդիրը չեն լուծելու․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ներկայացրել է մայրաքաղաքի երթևեկությունը թեթևացնելու առաջարկները։
«Մենք առաջարկելու ենք, որ հանրային տրանսպորտի առանձնացված գծերին զուգահեռ, կոնկրետ վարչական շրջաններ և կոնկրետ հատվածներ, կարող են մտնել, ասենք, Եվրո-4 ստանդարտի ավտոմեքենաներ։ Եվ մյուս ավտոմեքենաների համար գործելու է հավելյալ սահմանափակում։ Սա տալու է որոշակի սելեկտիվ մոտեցում ավտոմեքենաների նկատմամբ։ Եթե այդ ավտոմեքենայով մտնում ես, ինչ-որ ֆինանսական բեռ կարող է ավելանալ»։
Ավտոմեքենաների քանակը ոչ թե պետք է ավելանա, այլ՝ նվազի․ Ավինյանը սա բացատրում է առաջին հերթին օդն աղտոտելու հանգամանքով։ Մեր երթևեկության մշակույթը վատն է, սրան գումարվում են հանրային տրանսպորտի գոտիների բացակայությունն ու վթարներից հետո ապահովագրական ընկերությունների դանդաղ աշխատանքը,- նկատում է Երևանի քաղաքապետը։
«Տնային աշխատանքն արել ենք և մենք լուծումներն առաջարկելու ենք, դնենք հանրային քննարկման։ Կան ավտոբուսային կոնկրետ գծեր, որոնք ավելանալու են քաղաքում։ Մենք պետք է լուծենք խցանումների խնդիրը, և պետք է լուծենք հուսալի տրանսպորտի աշխատանքով։ Հանրային տրանսպորտի ուղեանցերը լինելու են տարբեր վարչական շրջաններում։ Սա մարդուն տալու է հնարավորություն՝ կանխատեսել իր Ա կետից Բ կետ շարժվելը»։
Խցանումների դեմ պայքարելու իր տարբերակն է առաջարկում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նա առաջին հերթին կանանց այսպիսի կոչ է արել։
«Սիրելի կին վարորդներ, հիշում եք, չէ՞, այլևս չենք հանդուրժում։ Սա միայն տան պատերի ներսում կատարվողին չի վերաբերում։ Ձեր մեքենաներում պահեք աղմկող իրեր, և ամեն անգամ մի քանի ժամ խցանման մեջ մնալիս՝ մեծ աղմուկ բարձրացրեք, այնպես, որ ձայնը հասնի նրանց, ովքեր պարտավոր են իրենց ուղեղներն աշխատեցնել այս իրավիճակը լուծելու համար։ Սիրելի ,մի քիչ ավելի համարձակ տղամարդ վարորդներ, կարող եք դուք էլ միանալ»։
Խորհրդարանական ընդդիմությունը ևս Ազգային ժողովի ամբիոնից խցանումներից է խոսում։ «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը նկատում է՝ խցանումների հարցը հնարավոր չէ լուծել հատվածական կամ տուգանքներով։
«Կարմիր գծերի գումարը ավելացրեցին, ասացին՝ գումարը կբարձրանա, կայանատեղիների հարցը կլուծվի։ Արդյունքում՝ տասնապատիկ ավելացավ, բայց լուծում չստացավ»։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը նկատում է՝ մեքենաների քանակը գնալով շատանում է, իսկ խցանումների այս մասշտաբը նոր-նոր է։
«Ես քննադատում եմ խցանումների գոյությունը, բայց լուծումը քաղաքապետի և քաղաքապետարանի դաշտում են»։
Երևանի քաղաքապետը առաջարկությունների փաթեթը մի քանի շաբաթից կներկայացնի քաղաքացիներին։ Տիգրան Ավինյանը կարծում է, որ առաջարկվող փոփոխությունները դիմադրության կարժանանան, բայց, ի վերջո, հարցը կլուծեն։
armradio


















































Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլում
Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ