Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի բռնցքամարտկները կմասնակցեն Suzuki Boxing Night 44 մրցաշարին Թիկնիզյանը Պիրեայում պետք է անի այն, ինչ արեց Հայաստանում Խաղաղությունը վերջնական, անշրջելի, 10-ամյա, 100-ամյա դարձնելու ճանապարհին կա մի խոչընդոտ, և այդ մեկ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է. Փաշինյան ԱՄՆ-ը կկարողանա Գրենլանդիայում երկու ռազմաբազա կառուցել Սպերցյանի մասնակցության շուրջ տեղեկությունները հակասական են Մենք շանս կտանք ընդդիմությանը՝ շարունակելու մտորել, բայց մեր համբերությունն անսպառ չէ Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք հանրաքվեի. Փաշինյանը՝ ընդդիմությանը Ալեն Սիմոնյանը հանդիպել է Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ) Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը Հայ մարզիկները մեդալներ են նվաճում միջազգային մրցումներում Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)

Հայաստանի բռնցքամարտկները կմասնակցեն Suzuki Boxing Night 44 մրցաշարինԹիկնիզյանը Պիրեայում պետք է անի այն, ինչ արեց ՀայաստանումԽաղաղությունը վերջնական, անշրջելի, 10-ամյա, 100-ամյա դարձնելու ճանապարհին կա մի խոչընդոտ, և այդ մեկ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է. ՓաշինյանԱՄՆ-ը կկարողանա Գրենլանդիայում երկու ռազմաբազա կառուցելՍպերցյանի մասնակցության շուրջ տեղեկությունները հակասական ենՄենք շանս կտանք ընդդիմությանը՝ շարունակելու մտորել, բայց մեր համբերությունն անսպառ չէԱռաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք հանրաքվեի. Փաշինյանը՝ ընդդիմությանը Ալեն Սիմոնյանը հանդիպել է Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետՁեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունըՀայ մարզիկները մեդալներ են նվաճում միջազգային մրցումներումԼուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)Կիևի մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվելՈղբերգական հանգամանքներում սատկել է Ֆիոնա գետաձինԿոնֆլիկտի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը սպասել է մյուսի զիջմանըԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԱրտաշատն ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շիրակի մարզումՊատերազմը փոխում է մարդկանցՃանաչի՛ր ՀայաստանըԵթե ցանկանում եք կանգնեցնել Ռուսաստանին, դադարեցրեք առևտուրը նրա հետՌուսաստանցիների համար չեղարկվել է Եվրոպայում ուսանելու Էրազմուս կրթաթոշակըԹբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքիՄերցը եռակողմ հանդիպումն անվանել է ֆոտոսեսիաՌոհինջաների զանգվածային սպանությունը ցեղասպանություն էրՀին Հայաստան միջազգային ցուցահանդես` Ակրոպոլիսի թանգարանում Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ էԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՄեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, Սիսիանում՝ անձրեւՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու երեք ներկայացուցիչ կմասնակցի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԿարևորվել են անհայտ կորած անձանց միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումըԱյսօր Երեխաների համաշխարհային օրն էԵրևանի պարեկներն ու համայնքային ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը (տեսանյութ)Հրդեհ արտադրամասում. հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ռեյկյավիկում հանդիպումներ է ունեցել Իսլանդիայի նախագահի և միջազգային այլ գործընկերների հետ (տեսանյութ)Մեծ պատիվ էր մասնակցել Դոնալդ Թրամփի՝ Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված միջոցառմանը․ դեսպան ՄկրտչյանՇիրակը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունըԻսրայելը հարված է հասցրել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի օբյեկտինՆոր փողոցներն ու էստակադաները խցանումների խնդիրը չեն լուծելուՈւկրաինայի առաջնահերթությունների թվում են հակաօդային պաշտպանության ամրապնդումըԱԺ 2 պատգամավոր կգործուղվի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովինՌուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհելՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 20.11.2026 (ուղիղ)Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվիԱլբերտ Հովհաննիսյանի հայրը հավանություն է տվել «Հաղթանակ» զբոսայգում հիշատակի անկյուն ստեղծելու համար առաջարկվող տարածքինՀակոբ Ազիզյանի հուղարկավորության կազմակերպման համար թաղման հանձնաժողով է ստեղծվելՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունTotal Chess World Championship Tour Pilot 2026-ի Եզրափակչի առաջին խաղային օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԲանակում մահվան 44 դեպք արձանագրվելու մասին պնդումը իրականությանը չի համապատասխանում
Մշակույթ

Հին Հայաստան միջազգային ցուցահանդես` Ակրոպոլիսի թանգարանում

Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում նոյեմբերի 20-ին կբացվի «Հին Հայաստան» խորագրով լայնածավալ միջազգային ցուցահանդեսը, որը կարևոր իրադարձություն է Հայաստանի պատմամշակութային ժառանգության միջազգային ներկայացման և հայ-հունական մշակութային երկխոսության խորացման տեսանկյունից։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Ցուցահանդեսում կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ավելի քան 170 բացառիկ ցուցանմուշներ, որոնք կլրացվեն Հունաստանի և Կիպրոսի տարբեր թանգարաններից փոխառված շուրջ 30 նմուշներով։ Այսպիսով, մեկ ցուցադրական հարթակում կհամադրվեն հին աշխարհի մշակութային ժառանգությունը ներկայացնող մշակութային արժեքներ՝ հնարավորություն ընձեռելով բացահայտելու դրանց միջև առկա պատմական և մշակութային առնչությունները։

Առաջին անգամ Հունաստանում նման ընդգրկմամբ կներկայացվի նախաքրիստոնեական շրջանի Հին Հայաստանի մշակութային ժառանգությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հատկապես ուրարտական ժամանակաշրջանին և դրա առնչություններին ու փոխազդեցություններին հին հունական և միջերկրածովյան քաղաքակրթությունների հետ։

Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու այն բարդ առևտրային և հաղորդակցական ուղիներին, որոնք Հայկական լեռնաշխարհը կապում էին Մերձավոր Արևելքի, Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Էգեյան ծովի ավազանի և Կրետեի հետ։ Ցուցանմուշների միջոցով կներկայացվեն նաև այս տարածաշրջանների միջև ձևավորված մշակութային հաղորդակցության, փոխանակման և փոխազդեցության բազմաշերտ ցանցերը: Դրանք վկայում են հին աշխարհի քաղաքակրթական գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության, ինչպես նաև ժամանակաշրջանի մտավոր ու գեղարվեստական փոխազդեցություններին նրա գործուն մասնակցության մասին։

Ակրոպոլիսի աշխարհահռչակ հուշարձանային համալիրի հարևանությամբ գտնվող թանգարանում այս ցուցահանդեսի անցկացումն առանձնահատուկ խորհրդանշական իմաստ ունի։ Այն հին աշխարհի երկու հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող քաղաքակրթությունների հանդիպման, ինչպես նաև Հայաստանի մշակութային ժառանգությունը միջազգային հանրությանը նորովի ներկայացնելու կարևոր հնարավորություն է։

Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ցուցանմուշներն ընդգրկում են ժամանակագրական լայն շրջանակ՝ նոր քարի դարից մինչև վաղ քրիստոնեական ժամանակաշրջան՝ ներկայացնելով Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային զարգացման առանցքային փուլերը։

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը։