Իսրայելը հարված է հասցրել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի օբյեկտին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Լիբանանի արևելքում՝ Բեքաայի հովտի Ջանտա շրջանում գտնվող Հեզբոլլահ կազմակերպության օբյեկտին, որը նախկինում օգտագործվել է հրթիռների արտադրության և զենքի պահպանման համար։ Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ հակամարտության ընթացքում պաշտպանության բանակը բազմիցս հարվածներ է հասցրել այդ օբյեկտին։ «Ստանալով տեղեկություններ այն մասին, որ վերջերս տեղանք են ժամանել «Հեզբոլլահ»-ի ահաբեկիչներ, ՑԱԽԱԼ-ը հարված է հասցրել օբյեկտի մուտքերին՝ դրա վերականգնումը կանխելու նպատակով»,- հայտնել են զինվորականները։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ «Հեզբոլլահ»-ը շարունակում է օգտագործել Լիբանանի տարբեր շրջանները զենքի մաքսանենգության և գրոհայինների տեղաշարժի համար։ Մամուլի ծառայությունում ընդգծել են, որ այդ գործողությունները խախտում են Լիբանանի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը և ուղղված են Իսրայելի խաղաղ բնակիչներին ու զինծառայողներին վնաս հասցնելուն՝ հավելելով, որ ՑԱԽԱԼ-ը թույլ չի տա «Հեզբոլլահ»-ին վերականգնել իր ներուժը և հավատարիմ մնալով հրադադարի համաձայնագրին՝ կգործի սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։


















































Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլում
Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ