ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ռեյկյավիկում հանդիպումներ է ունեցել Իսլանդիայի նախագահի և միջազգային այլ գործընկերների հետ (տեսանյութ)
Նոյեմբերի 15-17-ը Իսլանդիայի կառավարության հրավերով Ռեյկյավիկի 9-րդ գլոբալ ֆորումին մասնակցության շրջանակում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարճատև հանդիպումներ և քննարկումներ է ունեցել Իսլանդիայի նախագահ Հալլա Թոմասդոտիրի, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդի, տարբեր երկրների նախարարների, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորություններին՝ մասնավորապես ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության մեխանիզմների կատարելագործման, գենդերային հավասարության խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով։
Արփինե Սարգսյանը կարևորել է միջազգային փորձի փոխանակումը, արդյունավետ համագործակցային մեխանիզմների ձևավորումը և համատեղ նախաձեռնությունների իրականացումը՝ ընդգծելով կանանց իրավունքների պաշտպանության և բռնության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կառավարության հետևողական հանձնառությունը։
Հանդիպումների ընթացքում կարևորվել է միջազգային գործընկերների հետ շարունակական երկխոսության ամրապնդումն ու համագործակցության ընդլայնումը։


















































Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլում
Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ