Պատերազմը փոխում է մարդկանց
ԱՄՆ նախագահի բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Եվրոպան միասնական է և ամուր աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային։ «Մենք այս մասին տեղեկացրել ենք նախագահ Թրամփին՝ հանդիպումից հետո նրա հետ զրույցի ընթացքում։ Նույնը կփոխանցենք նաև ռուսական կողմին»,- նշել է Քուշները։ Նրա խոսքով՝ Թրամփը բանակցություններից հետո եկել է այն համոզման, որ խաղաղության հասնելը հնարավոր է։
Քուշները նաև անդրադարձել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցին՝ նշելով, որ մինչ իրենց ներգրավվելը նման երաշխիքներ Ուկրաինային չէին առաջարկվել. «Սթիվը և ես դիմեցինք Թրամփին և բարձրացրինք այդ հարցը։ Նա պատասխանեց՝ «Անշուշտ, պատրաստեք դրանք»։ Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել»,- ասել է նա։
Ըստ Քուշների. «Կարծում եմ՝ մեզ հաջողվել է ռուսական կողմի համար ընդունելի դարձնել այն գաղափարը, որ Ուկրաինայի անվտանգության ցանկացած երաշխիք հիմնված կլինի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա։ Կարծում եմ՝ սա նաև համահունչ է ռուսական կողմի հայտարարած առնվազն այն մտադրությանը, որ պատերազմի ավարտից հետո նրանք չեն ցանկանում ապագայում նոր պատերազմ ունենալ»։
ԱՄՆ նախագահի բանագնացը նաև հայտնել է, որ Ռուսաստանը համաձայնել է եվրոպացիների հետ ներգրավվել բազմակողմ ձևաչափով բանակցություններում։
«Կարևոր է վերսկսել երկխոսությունը Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ Թող կողմերը քննարկեն հարցերը, լսեն միմյանց տեսակետները։ Կարծում եմ՝ վերջին անգամ նրանք միմյանց հետ խոսել են ավելի քան չորս տարի առաջ։ Եվ կարծում եմ՝ այս չորս տարիների ընթացքում շատ բան է փոխվել։ Պատերազմը փոխում է մարդկանց»,- ասել է նա։


















































Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում
ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Ռուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է
Հայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլում
Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ