Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ համակարգը՝ կարիերայի աճի հնարավորությունների հարթակ (տեսանյութ) Սյունիքի և Տավուշի մարզերում լցակայաններ են կապարակնքվել Հայաստանի բռնցքամարտկները կմասնակցեն Suzuki Boxing Night 44 մրցաշարին Թիկնիզյանը Պիրեայում պետք է անի այն, ինչ արեց Հայաստանում Խաղաղությունը վերջնական, անշրջելի, 10-ամյա, 100-ամյա դարձնելու ճանապարհին կա մի խոչընդոտ, և այդ մեկ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է. Փաշինյան ԱՄՆ-ը կկարողանա Գրենլանդիայում երկու ռազմաբազա կառուցել Սպերցյանի մասնակցության շուրջ տեղեկությունները հակասական են Մենք շանս կտանք ընդդիմությանը՝ շարունակելու մտորել, բայց մեր համբերությունն անսպառ չէ Առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք հանրաքվեի. Փաշինյանը՝ ընդդիմությանը Ալեն Սիմոնյանը հանդիպել է Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ) Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունը

ՆԳՆ համակարգը՝ կարիերայի աճի հնարավորությունների հարթակ (տեսանյութ)Սյունիքի և Տավուշի մարզերում լցակայաններ են կապարակնքվելՀայաստանի բռնցքամարտկները կմասնակցեն Suzuki Boxing Night 44 մրցաշարինԹիկնիզյանը Պիրեայում պետք է անի այն, ինչ արեց ՀայաստանումԽաղաղությունը վերջնական, անշրջելի, 10-ամյա, 100-ամյա դարձնելու ճանապարհին կա մի խոչընդոտ, և այդ մեկ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է. ՓաշինյանԱՄՆ-ը կկարողանա Գրենլանդիայում երկու ռազմաբազա կառուցելՍպերցյանի մասնակցության շուրջ տեղեկությունները հակասական ենՄենք շանս կտանք ընդդիմությանը՝ շարունակելու մտորել, բայց մեր համբերությունն անսպառ չէԱռաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք հանրաքվեի. Փաշինյանը՝ ընդդիմությանը Ալեն Սիմոնյանը հանդիպել է Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետՁեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)Pitstop burger հանրային սննդի օբյեկտում կասեցվել է արտադրատեսակի արտադրությունըՀայ մարզիկները մեդալներ են նվաճում միջազգային մրցումներումԼուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)Կիևի մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվելՈղբերգական հանգամանքներում սատկել է Ֆիոնա գետաձինԿոնֆլիկտի ընթացքում կողմերից յուրաքանչյուրը սպասել է մյուսի զիջմանըԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԱրտաշատն ունի Հայաստանի ամենալավ պոլիկլինիկաներից մեկըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շիրակի մարզումՊատերազմը փոխում է մարդկանցՃանաչի՛ր ՀայաստանըԵթե ցանկանում եք կանգնեցնել Ռուսաստանին, դադարեցրեք առևտուրը նրա հետՌուսաստանցիների համար չեղարկվել է Եվրոպայում ուսանելու Էրազմուս կրթաթոշակըԹբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքիՄերցը եռակողմ հանդիպումն անվանել է ֆոտոսեսիաՌոհինջաների զանգվածային սպանությունը ցեղասպանություն էրՀին Հայաստան միջազգային ցուցահանդես` Ակրոպոլիսի թանգարանում Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ էԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՄեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, Սիսիանում՝ անձրեւՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանու երեք ներկայացուցիչ կմասնակցի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային մրցաշարինԿառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԿարևորվել են անհայտ կորած անձանց միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումըԱյսօր Երեխաների համաշխարհային օրն էԵրևանի պարեկներն ու համայնքային ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը (տեսանյութ)Հրդեհ արտադրամասում. հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ռեյկյավիկում հանդիպումներ է ունեցել Իսլանդիայի նախագահի և միջազգային այլ գործընկերների հետ (տեսանյութ)Մեծ պատիվ էր մասնակցել Դոնալդ Թրամփի՝ Մար-ա-Լագոյի առանձնատանը կազմակերպված միջոցառմանը․ դեսպան ՄկրտչյանՇիրակը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունըԻսրայելը հարված է հասցրել Լիբանանում գտնվող Հեզբոլլահի օբյեկտինՆոր փողոցներն ու էստակադաները խցանումների խնդիրը չեն լուծելուՈւկրաինայի առաջնահերթությունների թվում են հակաօդային պաշտպանության ամրապնդումըԱԺ 2 պատգամավոր կգործուղվի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովինՌուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհելՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 20.11.2026 (ուղիղ)Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվիԱլբերտ Հովհաննիսյանի հայրը հավանություն է տվել «Հաղթանակ» զբոսայգում հիշատակի անկյուն ստեղծելու համար առաջարկվող տարածքինՀակոբ Ազիզյանի հուղարկավորության կազմակերպման համար թաղման հանձնաժողով է ստեղծվելՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
Բիզնես

Սյունիքի և Տավուշի մարզերում լցակայաններ են կապարակնքվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի Չարենցի 8ա հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊ ընկերության բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում։

Ստուգումներ են իրականացվել նաև Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Գ. Նժդեհի 2 հասցեում գտնվող «Կամօյլ» ՍՊ ընկերության բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի Երևան-Արմավիր մայրուղու 37–38 կմ, 134 տարածք հասցեում գտնվող՝ Արտավազդ Մաղաքյանին պատկանող հեղուկ գազի պահեստարանում։

Վերոնշյալ լցակայաններում և հեղուկ գազի պահեստարանում Տեսչական մարմնի Սյունիքի, Տավուշի և Արմավիրի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք հրդեհների առաջացման վտանգ են ստեղծում և անմիջական ու ուղղակի սպառնալիք են մարդկանց անվտանգության համար։

Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող լցակայանների և պահեստարանի աշխատանքները՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

Տեսչական մարմնի Տավուշի և Սյունիքի տարածքային ստորաբաժանումների համապատասխան մասնագետների և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանումների աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ երկու մարզերում նշված օբյեկտները կապարակնքվել են, իսկ ՀՀ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի Երևան-Արմավիր մայրուղու 37–38 կմ, 134 տարածք հասցեում գտնվող՝ Արտավազդ Մաղաքյանին պատկանող հեղուկ գազի պահեստարանը տարածքային ստորաբաժանման մասնագետների բացատրական աշխատանքի արդյունքում տնտեսավարողը սեփական միջոցներով կամավոր ապամոնտաժել է։