Հայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է հակամարտության նպատակով
«Հայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը և բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, այլ հակամարտության նպատակով։ Դա ակնհայտ է ոչ միայն 1990-ականների Հայաստանի առաջնորդների հայտարարություններից ու հոդվածներից, այլև 1990 թվականին ընդունված Անկախության հռչակագրի տեքստից», - ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձում։
Նրա խոսքով՝ կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է մարդուն և նրա երազանքները մի կողմ դրել ու երկիրը տարել հակամարտության ճանապարհով։ «Կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է, որ մեր երկիրը հյուծել է, արտագաղթի պատճառ դարձել։ Կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է, որ մեր երկրում ստեղծել է գեներալ Մանվելներ, «Դոդի Գագոներ», կալուգացի Սամոներ, Քոչարյաններ, Սերժ Սարգսյաններ և Միշիկներ», - ընդգծել է վարչապետը։
Ըստ նրա՝ վերոնշյալների գործը և առաքելությունը եղել են մեկը՝ Մեծ Հայաստանի մասին ճոռոմաբանությունների ներքո թալանել։ «Այսօր հերթով ու շարքով թալանչիները գտնում են իրենց արժանի պատիժը», - հավելել է Նիկոլ Փաշինյանը։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ
Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ