ՄԱԿ-ում վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը հատուկ իրավիճակներում գտնվող երկրներին
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երկրորդ կոմիտեի քննարկումների շրջանակում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է իր հանձնառությունը՝ նպաստելու Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDCs) և հատուկ իրավիճակներում գտնվող այլ երկրների առաջնահերթությունների առաջմղմանը։
Ինչպես հայտնում են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից, պատվիրակությունը ընդգծել է Ավազայի գործողությունների ծրագրի իրականացման, միջազգային աջակցության և ՄԱԿ-ի զարգացման համակարգի ամրապնդման, ինչպես նաև կայուն և դիմակայուն ենթակառուցվածքներում ներդրումների մոբիլիզացման կարևորությունը։ Որպես զարգացման ֆինանսավորման հարցերով LLDC խմբի համակարգող՝ Հայաստանը աջակցություն է հայտնել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար ենթակառուցվածքային ներդրումների և ֆինանսավորման հատուկ մեխանիզմի ստեղծման հնարավորության ուսումնասիրմանը։
ՀՀ պատվիրակությունը նաև վերահաստատել է իր աջակցությունը Փոքր կղզի զարգացող պետություններին (SIDS)։ Անդրադառնալով Հայաստանում կայանալիք COP17 համաժողովին՝ շեշտվել է, որ ջանքեր են գործադրվելու՝ ապահովելու հատուկ իրավիճակներում գտնվող երկրների առաջնահերթությունների պատշաճ արտացոլումը համաժողովի քննարկումներում։ Միաժամանակ ընդգծվել է, որ Հայաստանը ֆինանսավորելու է Թույլ զարգացած երկրների և փոքր կղզի զարգացող պետությունների մասնակցությունը COP17-ին՝ նպաստելով նրանց ձայնի լսելիության ապահովմանը և կենսաբազմազանության ոլորտում գլոբալ գործողությունների առաջմղմանը։


















































2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել WorldSkills Shanghai 2026 միջազգային մրցույթում
Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)