Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեղրիում մեկնարկել է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլը (տեսանյութ) Նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել առանձին փոխվարչապետի, նախարարի կամ դիվանագիտական ներկայացուցչի Սահմանադրական դատարանը կարող է արգելել կուսակցության գործունեությունը. ինչ է առաջարկվում նոր Սահմանադրությամբ Ինտենսիվ մարտերը խաթարել են Էբոլայի դեմ պայքարի աշխատանքները Պեդրին այն ֆուտբոլիստն է, որին նայելիս ես հիացմունք եմ ապրում ՀՀ նախագահ կարող է ընտրվել առնվազն 35 տարին լրացած անձը. ինչ փոփոխություններ են առաջարկվում նոր Սահմանադրությունում Երկու գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄ Միրզոյանն ու Լայթսթոունը ընդգծել են ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկի կարևորությունը Վարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր Սահմանադրությամբ Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է ստեղծել Դատախազական խորհուրդ, որի հիմնական խնդիրն է ապահովել Դատախազության անկախությունը Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ Հայաստանի ԱԲ տեսլականը՝ DigiTec 2026-ի միջազգային հարթակում

Տիտանիկի ազնվական ուղևորուհու ադամանդե մատանին աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտովՄեղրիում մեկնարկել է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլը (տեսանյութ)Նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել առանձին փոխվարչապետի, նախարարի կամ դիվանագիտական ներկայացուցչիՍահմանադրական դատարանը կարող է արգելել կուսակցության գործունեությունը. ինչ է առաջարկվում նոր ՍահմանադրությամբԻնտենսիվ մարտերը խաթարել են Էբոլայի դեմ պայքարի աշխատանքներըՇերեմետևո օդանավակայանում ձերբակալվել է ամենատարեց «օրենքով գողը»Պեդրին այն ֆուտբոլիստն է, որին նայելիս ես հիացմունք եմ ապրումՀՀ նախագահ կարող է ընտրվել առնվազն 35 տարին լրացած անձը. ինչ փոփոխություններ են առաջարկվում նոր ՍահմանադրությունումԵրկու գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄՄիրզոյանն ու Լայթսթոունը ընդգծել են ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկի կարևորությունըՎարչապետի թեկնածուն պետք է պատգամավոր լինի. ինչ է առաջարկվում է նոր ՍահմանադրությամբՆոր Սահմանադրությամբ նախատեսվում է ստեղծել Դատախազական խորհուրդ, որի հիմնական խնդիրն է ապահովել Դատախազության անկախությունըԱյսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետՀայաստանի ԱԲ տեսլականը՝ DigiTec 2026-ի միջազգային հարթակումԲավարիայի աստղը կրկին կորցրել է գիտակցությունըԴատախազությունը պահանջում է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Կարեն Գասպարյանից հօգուտ պետության բռնագանձել 10 անշարժ գույք, շուրջ 900 միլիոն դրամԻրանը թույլ չի տա, որ երրորդ երկրների ներկայությունը վնասի տարածաշրջանային անվտանգությանըՀայ-բուլղարական նոր հեռանկարներՄեր նպատակը ՀՀ-ն հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է. վարչապետԶենքի կամավոր հանձնումներ՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻրաքը վաճառքի է հանել Սադդամ Հուսեյնի օգտագործած ինքնաթիռըՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունըՀույս ունեմ՝ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից. վարչապետՏրվում է ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը Սեռական բնույթի ձայները ուղիղ եթերում.հեռուստաալիքը ներողություն է խնդրելՈստիկանի կրակոցից մահացել է հոկեյիստ Նիկո ՍակետիինԳոհաբանության տոնին` հայկական ղափամա Ընդդիմությունն ընտրության երկու տարբերակ ունի․ ՔՊ խմբակցության ղեկավարը վերահաստատել է իշխանության առաջարկըՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել (տեսանյութ)Ինչո՞վ է տարբերվում Չորրորդ հանրապետությունը Երրորդ հանրապետությունիցԳազատար է վնասվել. Երևանի և Առինջի մի շարք հասցեներում գազանջատումներ ենՍոցիալական փաթեթը դադարեցվում է․ ի՞նչ է փոխվելու շահառուների համար 2027 թվականիցՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՆոր Սահմանադրությամբ առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու համար 120 օրվա ընթացքում հավաքել 200 հազար ստորագրությունՖիդան. «Թուրքիան լուրջ աշխատանք է տանում Հարավային Կովկասում»Հունվարի 1-ից Աշխատանքի և բարեկեցության նախարարության մի շարք ծառայություններ՝ միայն «Եսեմ» համակարգովՄեղրին ավելի մոտ (տեսանյութ)Ամերիկացիները հոգնել են ստեղծված իրավիճակից Երևանում բնակարանային գողությունների թիվը նվազել էՎուչիչի հասցեին մահվան սպառնալիքներ են հնչելԱՄՆ-ում գազատարի վրա պայթյnւն է տեղի ունեցելLաբորատորիա՝ կեղծ փաստաթղթեր պատրաստելու համարՀայաստանի պատմության թանգարանն ընդլայնում է միջազգային կապերըԻնչն է նոր առաջարկվող Սահմանադրության նախաբանումԺամկետների վերաբերյալ որևէ հստակություն չկաԱմենամարդաշատ ցույցը տեղի է ունեցել ՓարիզումՍտամբուլում առյուծին բռնելու գործողություն է կազմակերպվելՆոր սահմանադրության շեշտադրումներըՀայաստանի երրորդ Հանրապետությունը ստեղծվել է հակամարտության նպատակովԹուրքիայում կլիմայական գագաթնաժողովն ավարտվել է առանց փոխզիջումների և համաձայնագրի
Քաղաքականություն

Նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը կարող է անվստահություն հայտնել առանձին փոխվարչապետի, նախարարի կամ դիվանագիտական ներկայացուցչի

Նոր Սահմանադրության համար ստեղծված կայքում առանձին բաժին է հատկացված գործող և առաջարկվող Սահմանադրությունների միջև առկա տարբերությունները պարզաբանելուն։

Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է Ազգային ժողովի դերի ամրապնդում, սահմանված են նաև ընդդիմության իրավունքներ:

«Նոր Սահմանադրության նախագծի չորրորդ գլուխը վերաբերում է Ազգային ժողովի ձևավորմանը, գործունեությանը և Կառավարության նկատմամբ վերահսկողությանը։ Նպատակն է ունենալ ուժեղ խորհրդարան, որտեղ ապահովված են նաև ընդդիմության իրավունքները։

Եթե Ազգային ժողովի ընտրություններից հետո քաղաքական ուժերից ոչ մեկը մեծամասնություն չի ձևավորում, նոր Ազգային ժողով չի կազմավորվում, և անցկացվում են նոր ընտրություններ։ Սա ընտրողներին հնարավորություն է տալիս կրկին արտահայտելու իրենց կամքը, իսկ քաղաքական ուժերին՝ համաձայնության գալու։ Կառավարության ձևավորման համար հատուկ մեխանիզմներ կարող են կիրառվել միայն կրկնակի ընտրություններից հետո մեծամասնություն չձևավորվելու դեպքում։ Եթե որևէ ուժ ստանա պատգամավորական տեղերի ավելի քան երկու երրորդը, մյուս ուժերին կտրամադրվեն լրացուցիչ տեղեր՝ խորհրդարանում քաղաքական բազմազանությունը պահպանելու համար։

Նախագծով Ազգային ժողովն ավելի մեծ դեր է ստանում Կառավարության վերահսկողության գործում։ Փոխվարչապետների, նախարարների և դիվանագիտական ներկայացուցիչների թեկնածությունները նախապես կքննարկվեն խորհրդարանական հանձնաժողովների հրապարակային նիստերում։ Պատգամավորները կկարողանան հարցեր տալ, իսկ հանձնաժողովի կարծիքը կներկայացվի վարչապետին։

Ազգային ժողովը կարող է նաև անվստահություն հայտնել առանձին փոխվարչապետի, նախարարի կամ դիվանագիտական ներկայացուցչի։ Այդ որոշման դեպքում պաշտոնատար անձը կազատվի պաշտոնից։ Նույն անձի վերաբերյալ նման առաջարկ կարելի է ներկայացնել ոչ ավելի հաճախ, քան վեց ամիսը մեկ։

Խորհրդարանի քննիչ հանձնաժողովները կկարողանան ուսումնասիրել հանրային կարևորություն ունեցող հարցեր։ Նախատեսվում են կանոններ, որպեսզի դրանց ստեղծումը հնարավոր չլինի արգելափակել։ Հանձնաժողովների եզրակացությունները կքննարկվեն Ազգային ժողովում, իսկ պետական մարմինները պետք է արձագանքեն դրանց և ներկայացնեն ձեռնարկված քայլերը։

Ընդդիմությունը մասնակցություն կունենա անկախ և ինքնավար որոշ պետական մարմինների ձևավորմանը. այդ մարմինների անդամներից մեկն ընտրվելու է ընդդիմության առաջադրմամբ։

Քաղաքացիները նույնպես կկարողանան անմիջականորեն մասնակցել օրենքների մշակմանը։ 40 հազար քաղաքացի ստորագրահավաքով կարող է օրենքի նախագիծ ներկայացնել Ազգային ժողով։

Ազգային ժողովը հնարավորություն կունենա որոշելու իր արձակման հարցը, օրինակ՝ քաղաքական ճգնաժամի դեպքում։ Եթե ինքնարձակման առաջարկը չընդունվի, այն հնարավոր չի լինի կրկին ներկայացնել վեց ամսվա ընթացքում։ Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ նման առաջարկ ներկայացնելն արգելվում է։

Եթե պատգամավորը նշանակվի Կառավարության անդամ, նրա պատգամավորական լիազորությունները ժամանակավորապես կկասեցվեն, սակայն մանդատը կպահպանվի։ Կառավարությունում աշխատանքն ավարտելուց հետո նա կկարողանա վերադառնալ խորհրդարան։

Ազգային ժողովում կգործի էթիկայի հարցերով մշտական հանձնաժողով, որի կազմում իշխանությունն ու ընդդիմությունը կունենան հավասար թվով ներկայացուցիչներ։ Այն կքննարկի պատգամավորների վարքագծին առնչվող հարցերը։

Ռազմական և արտակարգ դրության կանոնները կսահմանվեն սահմանադրական օրենքներով, որոնց ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների ավելի մեծ աջակցություն։ Արտակարգ դրություն հնարավոր կլինի հայտարարել նաև բնական կամ հասարակական աղետի անմիջական վտանգի դեպքում։

Այս կարգավորումները կոչված են ապահովելու խորհրդարանի արդյունավետ աշխատանքը, Կառավարության հաշվետվողականությունը և քաղաքացիների ու ընդդիմության մասնակցությունը պետական որոշումների կայացմանը»,- նշված է պարզաբանման մեջ։