Հնդկական ծրագիրը տարբերվում է այլ երկրների կողմից ներկայացված հրադադարի առաջարկներից
Հնդկաստանը Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար առաջարկել է երեք կետերից բաղկացած հրադադարի ծրագիր, որի նպատակն է ապահովել հացահատիկի և էներգիայի անխափան մատակարարումը: Այս մասին հայտնել է Hindustan Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Հրապարակման համաձայն՝ ծրագիրը նախատեսում է դադարեցնել էներգետիկ օբյեկտների և այլ ենթակառուցվածքների վրա հարձակումները, ապահովել հացահատիկի և էներգիայի մատակարարման անխափան հոսքը Սև ծովի նավահանգիստներով և դադարեցնել այս ռազմավարական կարևոր ջրային ուղու երկայնքով առևտրային նավերի վրա հարվածները:
Հնդկական ծրագիրը տարբերվում է Եգիպտոսի, Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից ներկայացված առանձին հրադադարի առաջարկներից, քանի որ այն վերաբերում է ինչպես ենթակառուցվածքներին, այնպես էլ առևտրային նավագնացությանը՝ հայտնում են աղբյուրները: Այն Ուկրաինայի ղեկավարությանը փոխանցվել է արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի անցյալ ամիս Կիև կատարած այցի ժամանակ:
Աղբյուրները նշել են, որ Հնդկաստանն ունի համոզիչ պատճառներ Ուկրաինայում հակամարտության դադարեցման համար՝ հաշվի առնելով Ռուսաստանից անխափան էներգիայի մատակարարում ապահովելու իր շահագրգռվածությունը:
Անցյալ շաբաթ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը ստացել է հրադադարի չորս առաջարկ՝ Հնդկաստանից, Թուրքիայից, Եգիպտոսից և ԱՄՆ-ից:


















































Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
ԻՀՊԿ հարված է հասցրել Բահրեյնի ռազմաբազայում տեղակայված ամերիկյան կայաններին
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Երևանի հանրային տրանսպորտում ստվեր չունենք
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռուսաստանի Ուֆա և Սալավաթ քա...
Անկախության հռչակագիրը Սահմանադրության մեջ զետեղելու օրակարգն արդեն ժամանակավրեպ է
ՆԳՆ նախկին պաշտոնյա, «Ոսկե գնդապետ» Զախարչենկոն, ով կրում է 16 տարվա ազատազրկման պատիժ, ամուսնացել է...
Ռոբերտ Արզումանյանը միացել է Գևորգ Ղազարյանի նախաձեռնությանը
Արմեն Գրիգորյանին ՔՊ-ից հեռացնելու հարց չի քննարկվում․ Հասմիկ Հակոբյան