Անհրաժեշտ է զարգացնել մասնագիտական և մարդկային կարողությունները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանն ընդունել է Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության գծով պատասխանատու Դանիել Սանչեսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել է ՀԲ աջակցությամբ իրականացվող «Երեխայի խնամքի խոչընդոտները և դրանց կապը Հայաստանում կանանց աշխատուժի մասնակցության հետ» թեմայով վերլուծության կրթական բաղադրիչը։ Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍՆ հանրակրթության և մասնագիտական կրթության և ուսուցման ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Ողջունելով հյուրերին՝ Աննա Բաբաջանյանը կարևորել է Համաշխարհային բանկի աջակցությունը Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը՝ ընդգծելով, որ բանկի գործընկերությամբ շարունակվում են իրագործվել բազմաթիվ կարևոր ծրագրեր։
Դանիել Սանչեսը ներկայացրել է երեխաների խնամքի ծառայությունների հասանելիությանն առնչվող հիմնական մարտահրավերների վերաբերյալ վերլուծության արդյունքները՝ անդրադառնալով նաև դրանց ազդեցությանը կանանց՝ աշխատաշուկայում մասնակցությանը։ Այս համատեքստում կարևորվել են երեխաների խնամքի ծառայությունների հասանելիության, մատչելիության և որակի բարելավման, ծառայությունների ընդլայնման, հաստատությունների լիցենզավորման, մասնագետների կարողությունների զարգացման, ինչպես նաև տվյալների հավաքագրման և մշտադիտարկման համակարգերի կատարելագործման հարցեր։
Անդրադառնալով մինչև 2 տարեկան երեխաների խնամքի ծառայությունների ընդլայնմանը՝ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը ներկայացրել է իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ փորձնական եղանակով համապատասխան խմբեր են ձևավորվել Երևանում, Հրազդանում, Գյումրիում և Վանաձորում։ Նշվել է, որ ծառայությունների ընդլայնմանը զուգահեռ անհրաժեշտ է զարգացնել մասնագիտական և մարդկային կարողությունները։ Կարևորվել են նաև երեխաների խնամքի և վաղ մանկության զարգացման ոլորտներում ներգրավված պետական կառույցների սերտ համագործակցությունը, տարբեր գերատեսչությունների մոտեցումների համադրումը, ինչպես նաև տվյալների որակի և մշտադիտարկման համակարգերի կատարելագործումը։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությունը և փորձագիտական աջակցությունը հետագա ծրագրերի մշակման ընթացքում։


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ