Ադրբեջանը բողոք է ներկայացրել Գերմանիային՝ Հանինգի մասին հոդվածում Բաքվի հիշատակման կապակցությամբ
Ադրբեջանը բողոք է ներկայացրել Գերմանիային՝ գերմանական Der Spiegel պարբերականում, Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար Ավգուստ Հանինգի նկատմամբ հետաքննության մասին հոդվածում Բաքվի հիշատակման կապակցությամբ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Բաքուն հատուկ ծառայությունների և դիվանագիտական ուղիներով բողոքը փոխանցել է Գերմանիայի կանցլերի գրասենյակին և արտաքին գործերի նախարարությանը։
Ավելի վաղ Ադրբեջանի լրատվամիջոցների և հեռարձակման խորհուրդը հայտարարություն էր տարածել, որով հերքել էր Հանինգի հետաքննության համատեքստում երկրի մասին արտասահմանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը և երկրի դեմ ուղղված զրպարտչական արշավի մաս են կազմում։ Խորհուրդը հայտարարել է, որ նման պնդումները լայն լսարանին որպես փաստ ներկայացնելը՝ առանց պաշտոնական աղբյուրներին հղում անելու, անընդունելի տեղեկատվական մանիպուլյացիա է։
Հոկտեմբերի 6-ին Գերմանիայի գլխավոր դատախազությունը հայտնել էր երկրի Դաշնային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Ավգուստ Հանինգի ձերբակալության մասին (պաշտոնը զբաղեցրել է 1998-2005 թվականներին): Նա կասկածվում է լրտեսության և պետական դավաճանության համար։
Գերմանական մի շարք լրատվամիջոցներ այս համատեքստում հայտնել են, որ Հանինգն իբր հանցակից Մանֆրեդ Դ.-ի փոխանցած գաղտնի տեղեկություններն օգտագործել է վերլուծական զեկույց կազմելու համար՝ ի շահ անանուն ադրբեջանական հատուկ ծառայության:


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ