ժողովրդագրական միտումները Հայաստանում հունվար-օգոստոսին
2026 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արձանագրվել են ժողովրդագրական ուշագրավ միտումներ։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝բնակչության կենսունակության գործակիցը, որը ցույց է տալիս ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 121.2 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 118 տոկոսի համեմատ։
Տարվա առաջին ութ ամիսներին Հայաստանում ծնվել է 19 865 երեխա, ինչը 2.6 տոկոսով պակաս է 2025 թվականի ցուցանիշից։ Միաժամանակ, 5.2 տոկոսով նվազել է մահացությունների թիվը՝ հասնելով 16 391-ի։ Արդյունքում, չնայած ծնելիության նվազմանը արձանագրվել է բնակչության բնական հավելաճ՝ 3 474 մարդ, ինչը մոտ 12 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Դրական տեղաշարժ է արձանագրվել նաև մանկական մահացության ցուցանիշներում. մինչև 1 տարեկան երեխաների շրջանում մահվան դեպքերը նվազել են 23.8 տոկոսով։
Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում ավելացել են ամուսնությունները և նվազել ամուսնալուծությունները։ Հանրապետությունում գրանցվել է 9 123 ամուսնություն (1.5 տոկոսի աճ) և 2 977 ամուսնալուծություն, ինչը 6.4 տոկոսով պակաս է 2025 թվականի հունվար-օգոստոսի համեմատ։


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ