Թուրքիան Ուկրաինային է փոխանցել Կորկուտ փոքր հեռահարության ՀՕՊ համակարգեր
Թուրքիան 2026 թվականին Ուկրաինային է փոխանցել Կորկուտ փոքր հեռահարության ՀՕՊ համակարգեր, հաղորդում է Middle East Eye (MEE)-ն՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Թուրքիան Ուկրաինային է փոխանցել հակաօդային պաշտպանության համակարգեր՝ հնարավորություն տալով նրան «փորձարկել նոր զենքը և կատարելագործել դրա հնարավորությունները»։ Ուկրաինան ներմուծել է համակարգերի փոքր քանակություն։
Middle East Eye-ի տվյալներով ՝ հակաօդային պաշտպանության համալիրը ներառում է երեք Korkut կայանքներ ՝ կառավարման մեքենայի հետ միասին։ Ասելսան ընկերության արտադրած «Կորկուտն» օգտագործում է ավտոմատ թնդանոթներ ՝ օդային թիրախները, այդ թվում ՝ ԱԹՍ-ները և թևավոր հրթիռները ոչնչացնելու համար:
«Կորկուտը բավականին հաջողությամբ հակազդում է ռուսական հարձակումներին»,- անանունության պայմանով MEE-ին ասել է ուկրաինացի պաշտոնյան: Նրա խոսքով ՝ այն կարելի է համարել մարտերում փորձարկված զենք, և Ուկրաինան շահագրգռված է լրացուցիչ համակարգեր ձեռք բերելու հարցում:


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Բավարիան պատրաստվում է երկարաձգել Մայքլ Օլիսեի հետ գործող պայմանագիրը
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ