Ձերբակալվելիս չի դիմադրել, ինչը ցուցիչ է, որ դիվերսանտ չէ. Պապիկյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասին
Ադրբեջանցի զինծառայողը դիմադրություն ցույց չի տվել, երբ ՀՀ պատկան մարմինները նրան ձերբակալելիս են եղել: Դա արդեն իսկ ցուցիչ է այն բանի, որ նա դիվերսանտ չէ:
Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի դիտարկմանը, թե կան շահարկումներ, որ Շաքիում տեղի ունեցածը դիվերսիա էր:
Պատգամավորը նաև նշեց, որ ընդդիմադիրները քննադատել են պաշտպանության նախարարությանը՝ նշելով, որ եղել է թերացում:
«Բնականաբար, թերացումներ եղել են, և այդ թերացումները ունեցել են և կունենան հետևանքներ, բայց ամբողջական հետևանքների մասին կարող ենք խոսել ծառայողական քննության ավարտից հետո»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել է, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա ապօրինի հատած լիներ ՀՀ սահմանը։
Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպք է գրանցվել։ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը կալանավորվել է։


















































ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի
Մահացել է պատմության ամենաազդեցիկ թմրաբարոններից մեկը
Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»
Ուգո Լյորիսը բացառիկ պատմական նվաճման է հասել
Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք...
ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը
Դոնալդ Թրամփն այս շաբաթ մեկնում է Ասիա
Իմ բակից՝ մեծ ֆուտբոլ. Երևանի քաղաքապետարան
Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ
Հռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը Պերուում