Իսպանիայում բնակարանից վտարված տարեց կինը մահացել է
Մադրիդի բնակչուհի 87-ամյա Մարիկարմեն Աբասկալը, որի վտարումը բնակարանից Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցերի պատճառ էր դարձել, մահացել է հիվանդանոցում, հոկտեմբերի 7-ին հայտնել է Մադրիդի վարձակալների միությունը։
Աբասկալը նույն բնակարանում ապրել է շուրջ 70 տարի՝ տարիներ շարունակ վճարելով ամսական 500 եվրո վարձավճար։ Սակայն 2018 թվականին գույքի սեփականատերը փոխվել է, և նոր սեփականատերը վարձավճարը բարձրացրել է այնքան, որ գերազանցել է տարեց կնոջ կենսաթոշակը։
Սեպտեմբերի 23-ին Աբասկալը վտարվել էր բնակարանից։ Euronews-ի հաղորդմամբ՝ երկարատև իրավական վեճից հետո վտարումը հաստատվել էր դատարանի որոշմամբ և իրականացվել էր օրենքով սահմանված կարգով։
Վտարման օրը նրա տան մոտ բազմաթիվ ցուցարարներ էին հավաքվել։ Ոստիկանությունը փորձել է անցնել ցուցարարների միջով, իսկ դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները Աբասկալին տեղափոխել են հիվանդանոց։ Այդ պահին հաղորդվում էր, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքը լայն արձագանք էր ստացել Իսպանիայում և դարձել բնակարանային ճգնաժամի ու վարձակալների իրավունքների շուրջ բողոքի ակցիաների նոր ալիքի պատճառ։ Սեպտեմբերի 28-ին Աբասկալի ներկայացուցիչները տանտերերի հետ համաձայնության էին եկել․ նրան տրամադրվել էր ութ տարվա վարձակալության պայմանագիր՝ ամսական մոտ 410 եվրո վճարով, ինչը համապատասխանում էր նրա կենսաթոշակի մոտ մեկ երրորդին։
Հակառակ համաձայնությանը՝ բողոքի ցույցերը շարունակվել են՝ վերածվելով երկրում բնակարանային քաղաքականության դեմ ավելի լայն դժգոհության ալիքի։
Բնակարանային ճգնաժամի ֆոնին Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հոկտեմբերի 5-ին հայտարարել է խորհրդարանի լուծարման և նոյեմբերի 29-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։ Նրա խոսքով՝ քաղաքական ճգնաժամը խորացել է այն բանից հետո, երբ խորհրդարանը մերժել է կառավարության բնակարանային շուկաում բարեփոխումների ծրագիրը։
Հոկտեմբերի 6-ին կառավարությունը որոշել է առաջ մղել իր բնակարանային օրենսդրությունը՝ չնայած խորհրդարանի դիմադրությանը։ Սանչեսը հայտարարել է, որ խորհրդարանի լուծարումից հետո պատգամավորներն այլևս չեն կարող արգելափակել նախաձեռնությունը։
Առաջարկվող օրենսդրությամբ նախատեսվում է պետական բյուջեից հարյուրավոր միլիոն եվրո հատկացնել մատչելի սոցիալական բնակարանների կառուցմանը։ Փաթեթը նախատեսում է նաև մինչև 2030 թվականը սահմանափակել վարձակալների հարկադիր վտարումները և երեք տարով արգելել խոշոր բնակարանային ընկերություններին նոր բնակարաններ ձեռք բերելը։


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Prada-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնում գերհարուստ հաճախորդներին