Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շրջայց Թումո լաբերում Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Լցակայանում բացահայտվել են խախտումներ ՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնության քվոտայի մնացորդը Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածք Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մեծ մասը հեռանալու է Արևելյան Երուսաղեմից Երեխայի ծննդյան կապակցությամբ հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ Թբիլիսիի օպերայի և բալետի պետական թատրոնում կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը Թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց ձերբակալել են Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը ցուցահանդեսը՝ Թբիլիսիում (ֆոտոշարք) Ռուսական երկաթուղիների նախագահը կժամանի Հայաստան, քննարկում կունենանք. Փաշինյան Խնդիրներ են արձանագրվել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնում

Շրջայց Թումո լաբերումՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովինԼցակայանում բացահայտվել են խախտումներՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնության քվոտայի մնացորդըԳեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածքՄեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մեծ մասը հեռանալու է Արևելյան ԵրուսաղեմիցԵրեխայի ծննդյան կապակցությամբ հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամԹբիլիսիի օպերայի և բալետի պետական թատրոնում կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը Թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց ձերբակալել են Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը ցուցահանդեսը՝ Թբիլիսիում (ֆոտոշարք)Ռուսական երկաթուղիների նախագահը կժամանի Հայաստան, քննարկում կունենանք. ՓաշինյանԽնդիրներ են արձանագրվել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնումԻրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով տարանցման անվտանգ երթուղիներըԽաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը իշխող ուժի առաքելությունն էԱնհետ կորածների հարցը հնարավոր է լուծել Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությամբԻ՞նչ է նշանակում՝ Հայաստանը կանգնի նման վտանգի առջևՇարքից հանված ամերիկյան ռազմական ինքնաթիռների թիվը հասել է 81-Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն ներկայացրել է դեպքի վերաբերյալ պարզաբանումՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցՌուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի 13 շրջանների վրա«Էրեբունի» արգելոց-թանգարանի հրապարակում կդադարեցվի երթևեկությունըԻսպանիայում բնակարանից վտարված տարեց կինը մահացել էՏուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունԴատախազությունը պահանջում է Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումիցՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնումԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին հավելյալ 500 մլն դրամՍտամբուլում վեցհարկանի շենքը մասամբ փլուզվել էՎստահությունը պետք է վաստակել (տեսանյութ)Դավիդ Սիլվան վերսկսել է պրոֆեսիոնալ կարիերանԽորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակում - 08.10.2026Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Մասիսի համայնքային ոստիկանները Սիփանիկում հայտնաբերել են ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՌազմական կցորդներին ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետըԵրթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված Էրեբունի-Երևան 2808 տոնակատարությամբՏրանսպորտային միջոցների տարհանումը հնարավոր կլինի իրականացնել առանց պարեկային ծառայողիՀայ փորձագետները մասնակցել են Հռոմում ընթացող Եվրո-միջերկրածովյան ջրային ֆորումինԿառավարության 2026 թվականի հոկտեմբերի 8-ի հերթական նիստը (տեսանյութ)Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է ՀորդանանինՆուռնուսում 1300 մետր ոռոգման ջրագիծ է կառուցվել. ծրագրին հատկացվել է 25 միլիոն դրամԻ՞նչ է սեռական շորթումը և ինչպե՞ս պաշտպանել երեխաներին ու դեռահասներին. Կիբեռմարտահրավեր (տեսանյութ)Գիտեմ, որ ճիշտ որոշում եմ կայացնումՊենտագոնը պատրաստվում է հարվածել Իրանին. AxiosՈվ պետք է այս տարի ստանա Ոսկե գնդակը«Ժողովրդավարությունը՝ որպես Հայաստանի խաղաղության ուղի». դեսպան Նարեկ Մկրտչյանի ելույթը ԱՄՆ-ումԱխուրյանից հետո՝ ռեկորդ նաև ԱպարանումՋազ համերգ՝ Կասկադի տարածքումԱրթուր Դանիելյանը կալանավորվել էԻրանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը լայնամասշտաբ պատերազմի վիճակում է
Մշակույթ

Թբիլիսիի օպերայի և բալետի պետական թատրոնում կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը

«Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում» ծրագրի հանդիսավոր բացումն ազդարարվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգով, որը տեղի է ունեցել Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի պետական թատրոնում։ Ծրագիրը նվիրված է ՀՀ ասնկախության 35-ամյակին։

Շնորհավորելով Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի մեկնարկի կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ Հայաստանի և Վրաստանի բարեկամության դարերի պատմությունը հիմնված է ոչ միայն ընդհանուր տարածաշրջանի, հարևանության ու պատմական առնչությունների, այլև մարդկային ամուր կապերի, փոխադարձ հարգանքի և մշակութային հարուստ երկխոսության վրա։

«Այս տարի Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 35-ամյակը։ Պահպանելով ինքնության ու մշակութային ժառանգության հարուստ ավանդույթները՝ մեր պետությունը շարունակել է զարգանալ և ներկայանալ աշխարհին իր մշակույթի բազմազանությամբ ու ստեղծագործական ներուժով։ Անցած տասնամյակները կարևոր ժամանակահատված են եղել մեր երկու պետությունների հարաբերությունների զարգացման և փոխադարձ համագործակցության ամրապնդման համար։ Այսօր ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացված այդ հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ ոլորտներ, իսկ մշակույթն իր առանձնահատուկ տեղն ունի այդ համագործակցության մեջ՝ ստեղծելով մարդկանց, հասարակությունների և ստեղծագործական համայնքների միջև անմիջական շփման ու փոխադարձ ճանաչման հնարավորություններ։

Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը Վրաստանում հրաշալի առիթ է՝ ներկայացնելու ժամանակակից Հայաստանի մշակութային դիմագիծը, մեր ավանդական և ժամանակակից արվեստը, մեր ժառանգությունն ու այն ստեղծագործական ներուժը, որով այսօր ապրում և զարգանում է հայկական մշակույթը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և շնորհակալություն  հայտնել Վրաստանի մշակույթի նախարարությանը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը և մյուս  գործընկերներին՝ միջոցառման կազմակերպման համար։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավան:

Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Նաթիա Շամաթավան ընդգծել է Հայաստանի և Վրաստանի դարավոր բարեկամությունը, ընդհանուր մշակութային արժեքներն ու արվեստի ոլորտում ձևավորված համագործակցության ավանդույթները։ Նա վերահաստատել է Վրաստանի մշակույթի նախարարության պատրաստակամությունը՝ խորացնելու երկու երկրների համագործակցությունը երաժշտության, թատրոնի, կինոյի, մշակութային ժառանգության պահպանության և այլ ոլորտներում։

Համերգային ծրագրում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ և թավջութակահար Նարեկ Հախնազարյանի մասնակցությամբ, ներկայացրել է Արամ Խաչատրյանի, Զաքարիա Փալիաշվիլիի և Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Գիորգի Վոլսկին, նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանի պատվիրակության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և հրավիրված հյուրեր։