Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը իշխող ուժի առաքելությունն է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխող ուժի առաքելությունը համարում է Ադրբեջանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։ Այս մասին վարչապետը հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ժողովրդի իշխանություն չենք կարող փողոցում թողնել։ Ժողովրդի՝ մեզ տրված մանդատաը պետք է մինչև վերջ իրագործենք․ Խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, վավերացվի, մենք էլ համարենք մեր առաքելությունն ի կատար ածված»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը պատասխանեց նաև լրագրողի այն հարցին, թե արդյոք իշխանությունը մտավախություն չունի, որ Հայաստանը կարող է ժողովրդավարից վերածվել ավտորիտար պետության։
«Ցանկացած ժողովրդավարություն, եթե մտավախություն չունենա ավտորիտար դառնալու, այդ մտավախության կյանքի կոչման հավանականությունն ավելի մեծ է։ Իհարկե, ունենք մտավախություն։ Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է նաև այս ներկա-նախկին տրամաբանությունից դուրս գալ։ Իմիջիայլոց, մարդիկ մեզ մեղադրում են՝ ասելով, որ եթե մինչև հիմա Ռոբերտ Քոչարյանի, Ծառուկյանի նկատմամբ արդարադատություն իրականացված լիներ, այս իրավիճակը չէր լինի։ Մենք նաև կուսակցությունում ենք մեզ հարց տալիս՝ ինչո՞ւ մի նոր քաղաքական ուժ չի հայտնվում խորհրդարանում, իր էությամբ և գաղափարախոսությամբ նոր։ Իսկ մենք պե՞տք է դրա համար որևէ նոր բան անենք, թե ոչ։ Եթե նոր բան անենք, կարող է մեզնից անկախ ընկնենք «հաճախորդների» դաշտի մեջ, երբ կար իշխանություն, ընդդիմություն և «իշխանության հաճախորդ ընդդիմություն»։ Բայց մենք այսպիսի ռեսուրսներ չունենք և գաղափարորեն անհամատեղելի ենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ խոշոր ընդդիմադիր քաղաքական ուժերը քաղաքական դաշտն, այդ թվում՝ ֆինանսական միջոցներով, մոնոպոլիզացրել են և տեղ չեն թողնում այլ քաղաքական ուժերի ձևավորման համար։


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Դանի Օլմոն շարունակում է քաղաքին փոխանցել իր եկամտի 2%-ը
Ռոնալդուի անձնական ինքնաթիռը մեկնել է Մադրիդ
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Prada-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնում գերհարուստ հաճախորդներին