Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բողոքի ակցիաները Իսպանիայում շարունակվում են Վարչապետը Թուրքմենստանում է Կիևի և Բուդապեշտի միջև հարաբերությունների ջերմացման ազդանշաններ կան Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա Սաուդյան Արաբիայի օդային տարածքը դարձել է Եմենի ռազմական գործողությունների բաց թատերաբեմ Բիզնես կապերի վերականգնումը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը Եկեղեցին ինքը պետք է ընդունի իր բարեվարքության կանոնները Հանդիպում Բելգիայի առևտրի պալատի գործարարների հետ Մանչեսթեր Սիթին կազմի ընդհանուր արժեքով հավասարվել է Մադրիդի Ռեալին ԱՀԿ-ն չի հաստատել ՌԴ-ում ժանտախտի նոր դեպքերի առկայությունը Արհեստական բանականություն և խորը տեխնոլոգիաներ․ հետազոտությունից մինչև լայնածավալ նորարարություն Առաջարկվում է տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմը

Բողոքի ակցիաները Իսպանիայում շարունակվում են Վարչապետը Թուրքմենստանում էԿիևի և Բուդապեշտի միջև հարաբերությունների ջերմացման ազդանշաններ կանԴատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի վրաՍաուդյան Արաբիայի օդային տարածքը դարձել է Եմենի ռազմական գործողությունների բաց թատերաբեմԲիզնես կապերի վերականգնումը կարող է նպաստել խաղաղության հաստատմանըԵկեղեցին ինքը պետք է ընդունի իր բարեվարքության կանոններըՀանդիպում Բելգիայի առևտրի պալատի գործարարների հետՄանչեսթեր Սիթին կազմի ընդհանուր արժեքով հավասարվել է Մադրիդի ՌեալինԱՀԿ-ն չի հաստատել ՌԴ-ում ժանտախտի նոր դեպքերի առկայությունըԱրհեստական բանականություն և խորը տեխնոլոգիաներ․ հետազոտությունից մինչև լայնածավալ նորարարությունԱռաջարկվում է տարկետում ստացած քաղաքացիների համար սահմանել զորակոչի ենթակա լինելու 32 տարեկան շեմըՀայաստանը կարևորում է Վրաստանի մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի խաղերինԱզգային ժողովը հոկտեմբերի 12-ին կգումարի արտահերթ նիստՌԴ Իրկուտսկի մարզից ՀՀ ժանտախտի ներբերման և տարածման կանխարգելման միջոցառումների համաձայնեցման հանձնաժողով կստեղծվիՇրջայց Թումո լաբերումՓաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովինԼցակայանում բացահայտվել են խախտումներՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնության քվոտայի մնացորդըԳեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքին կվերադարձվի 3240 քմ մակերեսով 2 հողատարածքՄեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության աշխատակիցների մեծ մասը հեռանալու է Արևելյան ԵրուսաղեմիցԵրեխայի ծննդյան կապակցությամբ հիփոթեքի մարման աջակցությունը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամԹբիլիսիի օպերայի և բալետի պետական թատրոնում կայացավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը Թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց ձերբակալել են Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը ցուցահանդեսը՝ Թբիլիսիում (ֆոտոշարք)Ռուսական երկաթուղիների նախագահը կժամանի Հայաստան, քննարկում կունենանք. ՓաշինյանԽնդիրներ են արձանագրվել Վարդենիսի շուրջօրյա խնամքի կենտրոնումԻրանը և Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով տարանցման անվտանգ երթուղիներըԽաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը իշխող ուժի առաքելությունն էԱնհետ կորածների հարցը հնարավոր է լուծել Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությամբԻ՞նչ է նշանակում՝ Հայաստանը կանգնի նման վտանգի առջևՇարքից հանված ամերիկյան ռազմական ինքնաթիռների թիվը հասել է 81-Երևանի ավտոբուս ՓԲԸ-ն ներկայացրել է դեպքի վերաբերյալ պարզաբանումՀիշեցում․ ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումիցՌուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի 13 շրջանների վրա«Էրեբունի» արգելոց-թանգարանի հրապարակում կդադարեցվի երթևեկությունըԻսպանիայում բնակարանից վտարված տարեց կինը մահացել էՏուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնությունԴատախազությունը պահանջում է Երևան քաղաքի Աբովյան 8/1 հասցեում գտնվող անշարժ գույքն ազատել ՓԲ ընկերության ապօրինի տիրապետումիցՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնումԵրեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրին հավելյալ 500 մլն դրամՍտամբուլում վեցհարկանի շենքը մասամբ փլուզվել էՎստահությունը պետք է վաստակել (տեսանյութ)Դավիդ Սիլվան վերսկսել է պրոֆեսիոնալ կարիերանԽորհրդարանական ճեպազրույցների ուղիղ հեռարձակում - 08.10.2026Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Մասիսի համայնքային ոստիկանները Սիփանիկում հայտնաբերել են ապօրինի գործող ձկնաբուծարան (տեսանյութ)Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստ (տեսանյութ)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՌազմական կցորդներին ընդունել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը
Հայաստան

Եկեղեցին ինքը պետք է ընդունի իր բարեվարքության կանոնները

Քննիչ հանձնաժողովի հետ կապված՝ ես ուզում եմ, որ մենք առերեսվենք մի ֆունդամենտալ հարցի։ Հայաստանի Սահմանադրության մեջ ասվում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և պետության հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։

Հիմա ես կարծում եմ, որ քննիչ հանձնաժողովի մեծագույն խնդիրն ու առաքելությունն այն է, որ համապատասխան օրենսդրական առաջարկություններ ներկայացնի, որոնք այս առաջացած ճգնաժամը կլուծեն և երկարաժամկետ ինստիտուցիոնալ հիմքեր կստեղծեն, որպեսզի նման ճգնաժամեր մենք չունենանք։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ստեղծված Քննիչ հանձնաժողովի գործունեության մեխանիզմներին։

«Ես կարող եմ երեք հիմնական ուղղություն ասել, որոնցով, իմ կարծիքով, պետք է քննիչ հանձնաժողովն աշխատի։

  1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման ժողովական սկզբունքը պետք է երաշխավորվի։ Ի՞նչ է ժողովական սկզբունքը. էլի ուզում եմ ուշադրություն հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա. եկեղեցին հոգևորականները չեն, եկեղեցին հավատացյալ հանրությունն է, որի մեջ մտնում են նաև եկեղեցականները՝ հոգևոր դասի ներկայացուցիչները, և Հայաստանում պետք է օրենսդրական երաշխիքներ լինեն, որ ծխական խորհուրդները և թեմական խորհուրդները պատշաճ ձևով գործում են, և իրենց լիազորություններն իրականացնելու մեխանիզմներ կան։

  2. Հոգևոր ծառայողների սոցիալական երաշխիքների համակարգը, կամ, ավելի ճիշտ, հոգևոր ծառայողները պետք է հնարավորություն ունենան և պետք է ներառված լինեն ՀՀ-ում գործող սոցիալական երաշխիքների համակարգում։ Այսօր քահանան չի կարող իր եկամտային հարկի վերադարձով բնակարան ձեռք բերել, չնայած Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ այսօր այդ ծրագրից օգտվում են։ Առողջության ապահովագրության համընդհանուր համակարգից իրենք չեն կարող օգտվել, որովհետև իրենք այդ համակարգի մեջ չկան։

  3. Պետք է հստակ՝ եկեղեցին ինքը, ոչ թե Կառավարությունը, ոչ թե ԱԺ-ն, այլ եկեղեցին ինքը՝ հոգևոր դասը, պետք է բարեվարքության հստակ կանոններ ձևակերպի, որովհետև այսօր էլ եկեղեցին ունի, իմիջիայլոց, կանոնագիրք, բայց այդ կանոնագիրքը 1700 տարի անընդհատ լրացվել, փոխվել է։ Հիմա, ինչ հոդվածի մատնացույց եք անում, ասում են՝ դա հնացած է։ Շատ լավ, ո՞րն է նորացվածը։ Եկեղեցին ինքը պետք է ընդունի իր բարեվարքության կանոնները, ընդհուպ նաև կուսակրոնության հետ կապված հարցերով։ Իրենք՝ Ազգային եկեղեցական ժողովը կամ եպիսկոպոսաց ժողովը, թող առաջարկն անեն՝ ուզում են կուսակրոնության ինստիտուտը պահել՝ շատ լավ, ամենայն հարգանքով, չեն ուզում պահել՝ էլի շատ լավ, ամենայն հարգանքով, բայց ինչ էլ որ ընդունեն, պետք է լինեն մեխանիզմներ և երաշխիքներ, որ այդ ընդունված կանոնները կպահպանվեն, և չպահպանվելու դեպքում կհետևի համապատասխան հետևանք։ Սրա մասին է խոսքը»,- նշեց վարչապետը։

Այսօր հաստատված փաստ է, որ Կտրիճ Ներսիսյանն ունի դուստր, և եթե իրենք ուզում են հերքել, թող հերքեն։ Իրենք չեն հերքում, բայց ո՞վ է վիճարկում այդ փաստը։ Ես այդ փաստի վիճարկում չեմ տեսել, հակառակը՝ ընդդիմությունն ասում է՝ պետք է լինեն հարցեր, որոնք պատասխան չունեն։ Սա ի՞նչ է նշանակում։ Այսինքն՝ Կտրիճ Ներսիսյանն ինքը չի հերքում, այսինքն՝ ԴՆԹ անալիզի անհրաժեշտություն չկա։ Մարդիկ չեն հերքում, ի՞նչ ԴՆԹ անալիզ։