Երանոս գյուղում նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի կառուցում
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոս գյուղի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, գյուղի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 32 միլիոն դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է արտաքին լուսավորության ցանցի կառուցում Երանոս գյուղի 3-րդ, 4-րդ, 7-րդ, 21-րդ, 22-րդ և 23-րդ փողոցներում՝ շուրջ 5 կմ երկարությամբ, 191 լուսատուի տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։


















































«Տիեզերական ճամփորդություն» Երևանում. մեկնարկել է HIGH FEST-ը
2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելու
Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազ...
Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Մարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանց
Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազություն
Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Prada-ն ավելի մեծ ուշադրություն է դարձնում գերհարուստ հաճախորդներին
Յուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ