Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով և ֆինանսավորմամբ իրականացվում են 17 պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ:
Դրանք են՝ Արագածոտնի մարզի Փարպի համայնքի 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին և Ամբերդ ամրոցը, Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցին և Ապագա գյուղի մշակույթի տանը գտնվող Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարը, Գեղարքունիքի մարզի Բերդկունք ամրոցը, Լոռու մարզի «Քաղաքատեղի Լոռի Բերդի» միջնաբերդի պարիսպները, Ալավերդի համայնքի Կաճաճկուտ բնակավայրի Սեդվի վանական համալիրը և Յաղդան գյուղի 13-րդ դարի կամուրջը, Կոտայքի մարզի Պտղնու տաճարը, Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կրասար բնակավայրի 19-րդ դարի կամուրջը, Վայոց ձորի մարզի Շատիվանքի վանական համալիրը, Շատիվանքի որմնանկարները, Հորսի՝ իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը, Եղեգիս համայնքի Աղնջաձոր բնակավայրի Օրբելյանների քարավանատունը, Տավուշի մարզի Այգեհովիտ բնակավայրի «Սրվեղ» վանական համալիրը, «Տավուշ» ամրոցի պարիսպները, կից կառույցներն ու եկեղեցին և Նավուր գյուղի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը:
2026 թվականին կավարտվեն Փարպիի Ծիրանավոր եկեղեցու, Նավուրի կամրջի, Ապագա գյուղի «Սասունցիներ» և Շատիվանքի որմնանկարների վերականգնման աշխատանքները:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները շրջայցերի միջոցով շարունակական վերահսկողություն են իրականացնում վերականգնվող հուշարձանների տարածքներում՝ ըստ անհրաժեշտության քննարկելով ընթացիկ խնդիրները և մասնագիտական խորհրդատվություն տրամադրելով վերականգնող շինարարներին:


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի
Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների
Դպրոցական նոր ավտոբուսով Աճարկուտից Կիրանց, Ակնաղբյուրից Լուսաձոր (տեսանյութեր). Փաշինյան