Բրունու Ֆերնանդեշը տրամադրված է տեղափոխվել Միլան
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ և կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը մտադիր է փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, 32-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը կարող է ամռանը վերադառնալ Իտալիա և համալրել «Միլանի» շարքերը։
«Կարմիր սատանաների» հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ բանակցությունները փակուղի են մտել. Ֆերնանդեշն արդեն մերժել է մանկունիանցիների երկու առաջարկ։ Կիսապաշտպանի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը, թեև անգլիական ակումբն այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն ունի։
Ամենայն հավանականությամբ, կողմերը կբաժանվեն առաջիկա ամռանը, իսկ «ռոսոներիները» ուշադիր հետևում են իրավիճակին՝ դիտարկելով ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու տարբերակը։
Նշվում է, որ իտալական գրանդը պատրաստ է Ֆերնանդեշին շահավետ պայմանագիր առաջարկել։ Բացի այդ, հենց ինքը՝ Բրունուն, տրամադրված է տեղափոխվել «Միլան», քանի որ ցանկանում է կրկին հանդես գալ Ռուբեն Ամորիմի գլխավորությամբ, որն այժմ մարզում է միլանյան թիմը։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեշը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
armsport.am


















































Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Հայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնած...
Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. Ավինյան
ԱՄՆ-ն հետաքննում է Nvidia-ի չիպերի՝ Չինաստան մատակարարումները
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվն ընդլայ...
Total Chess World Championship Tour Pilot 2026 խաղային օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով
Գործարկվել է Ուսուցչի ԱԲ ուղեցույց պորտալը
Կոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը
Ճապոնիան դիվանագիտական խողովակներով Ռուսաստանին վճռական բողոք է ներկայացրել
Ինչո՞ւ են ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թանկ գներով ձեռք բերել սովորական հենասյուները. Ալեքսանյան