Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին Նեյմարը ամբողջությամբ փոխեց խաղի ընթացքը Ջուր չի լինի. հասցեներ Հերթական հանդիպում ուսուցիչների հետ ԵՄ-ն կշարունակի աջակցել Կիևին այնքան, մինչև հաստատվի արդար և կայուն խաղաղություն ԱՄՆ-ն մինչև միջանկյալ ընտրությունները չի վերսկսի հարվածներն Իրանին Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ ԱԱԾ-ից հերքել են Մեղրիում ադրբեջանցիների՝ սահմանը հատելու լուրերը Տոնի Կրոսը մտադիր է վերադառնալ մեծ ֆուտբոլ Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին Նախարար Դավիթ Թադևոսյանը նոր սերնդի imID հավելվածում ակտիվացրել է իր թվային ինքնությունը

Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասինԵրբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասինՆեյմարը ամբողջությամբ փոխեց խաղի ընթացքըՋուր չի լինի. հասցեներՀերթական հանդիպում ուսուցիչների հետԵՄ-ն կշարունակի աջակցել Կիևին այնքան, մինչև հաստատվի արդար և կայուն խաղաղությունԱՄՆ-ն մինչև միջանկյալ ընտրությունները չի վերսկսի հարվածներն ԻրանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամԱԱԾ-ից հերքել են Մեղրիում ադրբեջանցիների՝ սահմանը հատելու լուրերըՏոնի Կրոսը մտադիր է վերադառնալ մեծ ֆուտբոլՈւկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններինՆախարար Դավիթ Թադևոսյանը նոր սերնդի imID հավելվածում ակտիվացրել է իր թվային ինքնությունըեկեղեցու հարցն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը կգլխավորի Արման ԵղոյանըՕրենքով գող Արման Ջանինյանին սպառնում է ցմահ ազատազրկումԱռանձին շրջաններում անձրեւ ու ամպրոպԽաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ ՀԱՀ- իցԿլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքիցՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումԽոսրովի անտառ արգելոցի ֆոտոթակարդը ֆիքսել է գորշ արջերի ընտանիքի (տեսանյութ)Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԷրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ավանդույթ (ֆոտոշարք)Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն (տեսանյութ)Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին (տեսանյութ)Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարանԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային (տեսանյութ)ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելՎարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌամոն Վեգան հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասինԿառավարության որոշումը միտված է դպրոցաշինության ծրագրերի շարունակականության ապահովմանը Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնումԵղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերըԵրկրորդ սերնդի մոլորակՕրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր չափանիշներ և կարգավորումներՈւսումնական հաստատությունների անելիքներին զուգահեռ շատ կարևոր է նաև գրադարանների դերըՈւկրաինան հարվածել է Ռյազանում Յանդեքսի տվյալների կենտրոնինFirebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. ՇևցովԷնն Քարսոնը՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրԹուրքմենբաշիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը (տեսանյութ)Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունըԹուրքմենստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումըԼա լիգայի ղեկավարությունը խիստ վերահսկողություն և ստուգումներ է իրականացնումԳութանասար հրաբխի Սև պատ կոչվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱջափնյակում սպանության գործով հետախուզվողը ձերբակալվել է ՎրաստանումԳորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերՏոկաևն առաջարկել է քննարկել «Թրամփի ուղու» ինտեգրումը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղունՄեքսիկայում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել շոուի ժամանակ Արթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրանոս գյուղում  նախատեսված է  արտաքին լուսավորության ցանցի կառուցում
Հայաստան

Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ավանդույթ (ֆոտոշարք)

Երևանի տարեդարձը նշելու ավանդույթը ձևավորվել է քաղաքի պատմական անցյալը հանրային կյանքի մաս դարձնելու գաղափարի շուրջ։ 1968 թվականին մայրաքաղաքի 2750-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական միջոցառումներից մինչև այսօրվա համերգներն ու փառատոները՝ Էրեբունի-Երևան տոնը փոխել է իր ձևաչափն ու բովանդակությունը։

Սակայն պատմական հիշողությունն ու քաղաքային ինքնությունը ներկայացնելու գաղափարը շարունակում է մնալ տոնի առանցքում։ Այսօր այն ոչ միայն Երևանի հիմնադրման տարեդարձը նշելու, այլև քաղաքի մշակութային կյանքը ներկայացնելու և բնակիչներին համախմբելու առիթ է։

Երևանի պատմությունը հազարամյակների խորքից է գալիս։ Այդ պատմական իրադարձությունից ավելի քան 2700 տարի անց մայրաքաղաքի տարեդարձը հանրային մեծ տոնակատարության վերածելու գաղափարը կյանքի կոչվեց խորհրդային շրջանում։ Երևանի քաղաքապետարանի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ Էրեբունի-Երևան տոնի առաջին պաշտոնական տոնակատարությունն անցկացվել է 1968 թվականի հոկտեմբերին՝ քաղաքի հիմնադրման 2750-ամյակի կապակցությամբ։

Հոբելյանական միջոցառումները տևել են շուրջ մեկ շաբաթ և ներառել ոչ միայն համերգներ ու հանդիսություններ, այլև քաղաքի պատմության ու մշակույթի ներկայացմանն ուղղված նախաձեռնություններ։ Հրատարակվել են Երևանի պատմության մասին գրքեր, կազմակերպվել են ցուցահանդեսներ, ստեղծվել են մայրաքաղաքին նվիրված երգեր և թողարկվել հուշանվերներ։

Հոբելյանի կարևոր իրադարձություններից էր Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի բացումը։ Այդ ժամանակ առաջին անգամ հնչել է նաև Էրեբունի-Երևան երգը՝ 2750 երգչից կազմված երգչախմբի կատարմամբ։  

Հետագա տարիներին տոնակատարությունն ընդլայնվել է։ Համերգներին ու շքերթներին զուգահեռ կազմակերպվել են ցուցահանդեսներ, մարզական մրցումներ, ժողովրդական զբոսանքներ և համայնքային միջոցառումներ։ Երևանի պատմության թանգարանի պատմական ակնարկում հիշատակվում են նաև Բարեկամության, Նորապսակների, Բնակարանամուտի, Պոեզիայի և Պատանի երևանցու տոները։ Այս նախաձեռնությունները ցույց են տալիս, որ տոնակատարությունը աստիճանաբար դուրս է եկել մեկ հոբելյանական օրվա շրջանակներից՝ ընդգրկելով քաղաքային կյանքի տարբեր ոլորտներ։

Տարիների ընթացքում փոխվել է նաև տոնի հանրային ներկայացումը։ Եթե 1968 թվականի հոբելյանի առանցքում քաղաքի պատմական տարիքն ու դրա խորհրդանշական նշանակությունն էին, ապա հետագա տոնակատարություններում ավելի մեծ տեղ են զբաղեցրել համերգները, մշակութային ծրագրերն ու զանգվածային միջոցառումները։ Այս փոփոխությունն արտացոլում է նաև քաղաքային տոների կազմակերպման ընդհանուր միտումը՝ պատմական հիշողությունը համադրելու ժամանակակից ժամանցի և մշակութային բազմազանության հետ։

2018 թվականին Երևանի 2800-ամյակի առիթով կազմակերպվել են հոբելյանական միջոցառումներ: Հետագա տարիներին էլ Էրեբունի-Երևանը շարունակել է մնալ մայրաքաղաքի կարևորագույն ամենամյա իրադարձություններից մեկը՝ տարբեր վայրերում անցկացվող համերգներով ու մշակութային ծրագրերով։

2026 թվականին Երևանը նշում է հիմնադրման 2808-ամյակը։ Տոնակատարությունների անցկացումը հոկտեմբերի 9-ին և 10-ին ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում քաղաքի պատմական անցյալի ու ժամանակակից կյանքի փոխկապակցվածության վրա։ Սակայն միջոցառումների քանակը կամ համերգային ծրագրերի ծավալը ինքնին դեռ չի չափում տոնի նշանակությունը։ Կարևոր է նաև, թե որքանով են քաղաքացիները մասնակցում դրանց, որքանով են ծրագրերը հասանելի տարբեր խմբերի համար, և արդյոք տոնակատարությունն անդրադառնում է քաղաքի պատմական ու մշակութային ժառանգությանը։

Ավելի քան կես դար անց Էրեբունի-Երևանը շարունակում է փոխվել՝ արձագանքելով ժամանակի մշակութային նախասիրություններին և քաղաքային կյանքի պահանջներին։ Այն այլևս միայն հիմնադրման տարեթիվը հիշատակելու միջոց չէ, այլ նաև հանրային տարածքում քաղաքի ինքնությունը ներկայացնելու հնարավորություն։ Միաժամանակ տոնի պատմությունը հիշեցնում է, որ քաղաքային ինքնությունը չի ձևավորվում միայն տոնական օրերին․ այն պահպանվում ու զարգանում է նաև պատմական ժառանգության նկատմամբ վերաբերմունքով, քաղաքաշինական որոշումներով և բնակիչների առօրյա կյանքով։

Երևանի ծննդյան օրը, հետևաբար, ոչ միայն անցյալը հիշելու, այլև ներկա քաղաքի մասին մտածելու առիթ է։

Շնորհավոր տոնդ, սիրելի քաղաք:

Շողեր Ղլիջյան