Նեյմարը ամբողջությամբ փոխեց խաղի ընթացքը
Բրազիլիայի առաջնության 29-րդ տուրում Սանտոսը սեփական հարկի տակ ընդունել էր մրցաշարային աղյուսակի առաջատար Ֆլամենգոյին։ Դրամատիկ պայքարում անցած հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2:2:
Հյուրերը շատ վստահ մեկնարկեցին և Դանիլոյի ու Լուկաս Պակետայի գոլերի շնորհիվ առաջին կեսից հետո հաղթում էին 2:0 հաշվով:
Խաղի ընթացքն ամբողջությամբ փոխվեց երկրորդ խաղակեսում, երբ դաշտ դուրս եկավ Նեյմարը՝ փոխարինելով Ֆիլիպե Կոուտինյոյին: 34-ամյա հարձակվողը իսկական փրկիչ դարձավ իր թիմի համար․ 82-րդ րոպեին նա անվրեպ իրացրեց նշանակված առաջին 11-մետրանոցը, իսկ ընդամենը 6 րոպե անց ևս մեկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ ձևակերպելով դուբլ:
Նեյմարը Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 13 խաղում իր ակտիվում արդեն ունի 8 գոլ և 3 գոլային փոխանցում:
Չնայած տպավորիչ քամբեքին՝ «Սանտոսը» ընդհատեց 5 խաղից բաղկացած հաղթարշավը, վաստակեց 42 միավոր և նահանջեց 8-րդ հորիզոնական: «Ֆլամենգոն» 61 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
armsport.am


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
ՀՖՖ մրցավարների տեսուչը և մրցավարը միջազգային նշանակումներ են ստացել
Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը ձեռնարկում են միջոցառումներ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած ...
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները 2026 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ