Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Վրաստանը TRIPP երթուղին իր ճանապարհներին մրցակից չի համարում, ըստ Imedinews-ի՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է «Արմենպրես»-ը։
«Մենք TRIPP-ի երթուղին չենք դիտարկում որպես մրցակից մեկ պարզ պատճառով․ Միջին միջանցքում բեռնաշրջանառությունն այնքան է աճել, որ դիվերսիֆիկացման օբյեկտիվ անհրաժեշտություն կա»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ 2020 թվականից ի վեր Միջին միջանցքում բեռնաշրջանառությունն աճել է յոթ անգամ, ինչը պահանջում է նոր ենթակառուցվածքներ, և Վրաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։
«Ինչ վերաբերում է TRIPP-ի երթուղուն, որն այլընտրանքային երթուղի է, մենք այն որպես մրցակից չենք դիտարկում։ Այդ թվում՝ մեկ պարզ պատճառով․ Միջին միջանցքում բեռնաշրջանառությունն այնքան է աճել, որ դիվերսիֆիկացման օբյեկտիվ անհրաժեշտություն կա։ Մենք չենք կարծում, որ TRIPP երթուղին կամ որևէ այլ երթուղի կարող է որևէ էական խնդիր ստեղծել Վրաստանով անցնող ավանդական երթուղիների համար։ Այդ թվում՝ դա վերաբերում է Անակլիային։ Անակլիայի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, և այդ հետաքրքրությունն ինքնին վկայում է այն մասին, որ Անակլիայի երթուղին և Վրաստանի երթուղին մրցակից չունեն։
Կրկին կասեմ, որ TRIPP-ը մեր երթուղու մրցակիցը չէ։ Այն, ըստ էության, կլինի լրացնող՝ հաշվի առնելով այն միտումները, որոնք այսօր նկատվում են Միջին միջանցքում։ Մեզ համար գլխավորն այն է, որ մինչև վերջ հետևենք այն ծրագրին, որն այսօր նախանշել ենք փոխկապակցվածության տեսանկյունից»,- ասել է Վրաստանի վարչապետը։


















































Պատգամավորները տեսակցել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
Պարեկային 2 ծառայող վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, կան ձերբակալվածներ
Ո՞վ է այսօր հեղինակություն դասարանում․ ուսուցչի օրվա մյուս կողմը
ՀՖՖ մրցավարների տեսուչը և մրցավարը միջազգային նշանակումներ են ստացել
Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը ձեռնարկում են միջոցառումներ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած ...
Շնորհակալություն ձեր ամենօրյա նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար
Հայաստանը կրկին դարձավ շախմատային էպիկենտրոն
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Հորդանանում 2 ընկերական հանդիպում կանցկացնի