Ամերիկյան հեռաբժշկության ոլորտում գործող Journi Health ընկերությունը թողարկել է Melt անվանումով նիհարեցնող շոկոլադ, հայտնում է ամերիկյան Wired ամսագիրը։
Շոկոլադի բաղադրության մեջ մտնում է օրհորգլիպրոնը՝ Eli Lilly ընկերության Foundayo դեղատոմսով նիհարեցնող դեղամիջոցի ակտիվ բաղադրիչը։ Eli Lilly-ն արտադրում է նաեւ GLP-1-ի վրա հիմնված Mounjaro ներարկային դեղամիջոցը։
Eli Lilly- ը շաքարային դիաբետի, ճարպակալման, ուռուցքաբանական և նյարդաբանական հիվանդությունների բուժման նորարարական դեղամիջոցների մշակմամբ զբաղվող ամերիկյան Eli Lilly ընկերություն է։
Journi Health-ում պնդում են, որ նիհարեցնող շոկոլադը մշակել են այն մարդկանց համար, որոնք վախենում են ներարկումներից կամ դժվար են հաբեր կուլ տալիս, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր ցանկանում են դեղամիջոցն ընդունել փոքր՝ միկրոդոզաներով՝ քաշը պահպանելու նպատակով։
Շոկոլադը պետք է ընդունել օրական մեկ անգամ։ Մեկ ամսվա բաժանորդագրությունը, որը ներառում է շոկոլադի 24 փոքր քառակուսիներ եւ բժշկի խորհրդատվություն, արժե 189 դոլար։
Համեմատության համար՝ Eli Lilly- ի Foundayo դեղամիջոցի մեկամսյա կուրսը՝ հաբերի տեսքով եւ առանց ապահովագրության, արժե 649 դոլար։
Բայց, ինչպես նշում է Wired-ը, նոր արտադրանքը չի ստացել ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղերի վարչության (FDA) հավանությունը։ Բացի այդ, ապացուցված չէ, որ FDA-ի կողմից հաստատված GLP-1-ի հիմքով նվազագույն չափաբաժնից ցածր դեղաչափերով դեղամիջոցներ ընդունելն արդյունավետ է։
Melt-ը՝ նիհարեցնող շոկոլադը, համարվում է անհատական դեղատոմսով պատրաստվող դեղամիջոց։ FDA-ն թույլատրում է դեղատներին ինքնուրույն պատրաստել նման դեղամիջոցներ այն դեպքերում, երբ տվյալ դեղամիջոցի դեֆիցիտ կա կամ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է բուժառուի անհատական առանձնահատկություններով։
Շաքարային դիաբետի, ճարպակալման, ուռուցքաբանական և նյարդաբանական հիվանդությունների բուժման նորարարական դեղամիջոցների մշակմամբ զբաղվող ամերիկյան Eli Lilly ընկերությունը նիհարեցնող շոկոլադն անվանել են չուսումնասիրված կեղծ արտադրանք եւ լուրջ բժշկական պահանջարկը մարքեթինգային հնարքի վերածելու փորձ։


















































Լուսավորենք կապույտով` համաշխարհային նախաձեռնություն (տեսանյութ)
Ձեզ համար խաղաղությանը խոչընդոտելն ավելի կարևոր է, քան Փաշինյանին հեռացնելը(տեսանյութ)
Առանց ձմեռային անվադողերի երթևեկելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդ
Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը
Ճանաչի՛ր Հայաստանը
Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոց
Շիրակը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը
Վրաերթ Երևանում. տուժածը հոսպիտալացվել է
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՄԻՊ ելույթը
Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեց