Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին Նոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումները Թրամփը ուսումնասիրում է Իրանի դեմ ռազմական գործողության նոր ծրագիրը Կեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի 80 գնման ընթացակարգ, չկնքված պայմանագրեր Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին Նեյմարը ամբողջությամբ փոխեց խաղի ընթացքը Ջուր չի լինի. հասցեներ Հերթական հանդիպում ուսուցիչների հետ ԵՄ-ն կշարունակի աջակցել Կիևին այնքան, մինչև հաստատվի արդար և կայուն խաղաղություն

Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներԱյրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնումՃիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասինՆոյեմբերից կմեկնարկեն գյուղմթերքի՝ դեպի ԱՄԷ կանոնավոր չարթերային բեռնափոխադրումներըԹրամփը ուսումնասիրում է Իրանի դեմ ռազմական գործողության նոր ծրագիրըԿեղծ օգտատերերի մասնակցությամբ 3,2 մլրդ դրամի 80 գնման ընթացակարգ, չկնքված պայմանագրերՀայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետԵրբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասինՆեյմարը ամբողջությամբ փոխեց խաղի ընթացքըՋուր չի լինի. հասցեներՀերթական հանդիպում ուսուցիչների հետԵՄ-ն կշարունակի աջակցել Կիևին այնքան, մինչև հաստատվի արդար և կայուն խաղաղությունԱՄՆ-ն մինչև միջանկյալ ընտրությունները չի վերսկսի հարվածներն ԻրանինԱնվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամԱԱԾ-ից հերքել են Մեղրիում ադրբեջանցիների՝ սահմանը հատելու լուրերըՏոնի Կրոսը մտադիր է վերադառնալ մեծ ֆուտբոլՈւկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններինՆախարար Դավիթ Թադևոսյանը նոր սերնդի imID հավելվածում ակտիվացրել է իր թվային ինքնությունըեկեղեցու հարցն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովը կգլխավորի Արման ԵղոյանըՕրենքով գող Արման Ջանինյանին սպառնում է ցմահ ազատազրկումԱռանձին շրջաններում անձրեւ ու ամպրոպԽաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ ՀԱՀ- իցԿլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքիցՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումԽոսրովի անտառ արգելոցի ֆոտոթակարդը ֆիքսել է գորշ արջերի ընտանիքի (տեսանյութ)Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԷրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ավանդույթ (ֆոտոշարք)Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն (տեսանյութ)Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին (տեսանյութ)Դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարանԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային (տեսանյութ)ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելՎարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՌամոն Վեգան հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասինԿառավարության որոշումը միտված է դպրոցաշինության ծրագրերի շարունակականության ապահովմանը Իրան այցի շրջանակում քննարկված մի շարք պայմանավորվածություններ իրականություն են դառնումԵղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն. ՀՖՖ-ն հերքում է տարածվող լուրերըԵրկրորդ սերնդի մոլորակՕրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման նոր չափանիշներ և կարգավորումներՈւսումնական հաստատությունների անելիքներին զուգահեռ շատ կարևոր է նաև գրադարանների դերըՈւկրաինան հարվածել է Ռյազանում Յանդեքսի տվյալների կենտրոնինFirebird AI կենտրոնը կարող է օգտագործվել արևմտյան հատուկ ծառայությունների կողմից. ՇևցովԷնն Քարսոնը՝ գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիրԹուրքմենբաշիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը (տեսանյութ)Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցությունըԹուրքմենստանում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Սերդար Բերդիմուհամեդովի հանդիպումըԼա լիգայի ղեկավարությունը խիստ վերահսկողություն և ստուգումներ է իրականացնումԳութանասար հրաբխի Սև պատ կոչվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայաստան

Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում

Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում նոր իրավական գործընթացներ է նախաձեռնել։

Ուշադրության կենտրոնում են Երևանի «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի մասնավորեցումը, Դիլիջանի նախկին մանկապարտեզի շենքը, ինչպես նաև նախկին պաշտոնյաների հետ կապված ապօրինի գույքի բռնագանձման հայցերը։ Մինչ Հակակոռուպցիոն դատարանն ընդունում է հայցադիմումները և կիրառում գույքերի արգելանք, «Սիլ» կոնցեռնում պնդում են, որ գործընթացն անհասկանալի է, իսկ մասնավորեցումն իրականացվել է օրենքի տառին համապատասխան։

«Սիլ» կոնցեռնի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը «Ռադիոլուրին» փոխանցեց՝ այն, ինչ նախօրեին ասել է, ավելացնելու ոչինչ չունի։ Իսկ նախօրեին Մկրտչյանը լրատվամիջոցներին փոխանցել էր, որ բացարձակապես տեղյակ չեն դատական վարույթից և դատախազության գործողություններից։ Իրենք էլ այդ մասին իմացել են միայն գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից։ Աննա Մկրտչյանը նաև նշեց, որ իրենց համար ևս անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված այդ վարույթը։

«Շենքի մասնավորեցման ողջ գործընթացը կատարվել է օրենքի շրջանակներում, պայմանագրի բոլոր պայմանները պահպանված են և կատարվել են»։

Մկրտչյանը տեղյակ չէր՝  ընկերության իրավաբանները ստացե՞լ են հայցադիմումը, թե՞ ոչ։ Իսկ  Գլխավոր դատախազությունը  հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝  պահանջելով, ի թիվս այլնի, բռնագանձել Երևանի «Այրարատ» կինոթատրոնը։ Այդ կառույցը պատկանում է  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՔՊ խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։  Գլխավոր դատախազության պահանջի հիմքում դրված է այն, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը կինոթատրոնի սեփականաշնորհման մասնավորեցման գործարքով սահմանված 1 մլն 550 հազար դոլարին  համարժեք դրամի ներդրումները չեն կատարվել:

«Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց. ՍՊԸ–ին արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության»:

Նախկին «Ռոսիա» կինոթատրոնի շենքն ու հարակից տարածքները 2004 թ․ մարտի 10–ի որոշմամբ սեփականաշնորհվել է «Այրարատ» կինոթատրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ուղղակի վաճառքի ձևով։ Դրանք մասնավորեցվել են վարձակալ «Նարեկ» ՍՊԸ–ին` այն վերակազմակերպելով «Այրարատ» կինոթատրոն» փակ բաժնետիրական ընկերության: Կանոնադրական կապիտալը՝ 136 մլն 851 հզ դրամ է եղել։Սա ընկերության գրանցված հաշվեկշռային կապիտալի չափն է: Գույքը վաճառվել է առանց աճուրդի՝ 500 հազար դոլարով։ Մասնավորեցման պահին ընկերությունն ունեցել է ընդհանուր  2 մլն 428 հզ դրամ պարտք։

Խորհրդային տարիներին Երևանի բոլոր շրջաններն ունեին իրենց կինոթատրոնները։ Հայաստանի անկախացումից հետո դրանք մասնավորեցվեցին։ Այդ կառուցների մեծ մասն արդեն կինոթատրոն չէ։ «Այրարատ» կինոթատրոնն էլ վաղուց առևտրի կենտրոն է դարձել։

Շենքը կառուցվել է 1974 թվականին։ Այն խորհրդային մոդեռնիզմի վառ օրինակներից է: Կառույցի հեղինակներն են ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը: Կինոթատրոնը ունեցել է երկու մեծ դահլիճ 1600 և 1000 նստատեղերով: Շենքի մյուս հատվածներում էլ եղել են ցուցասրահներ, պարասրահներ, սրճարաններ։ Այսինքն՝ կինոթատրոնը եղել է ժամանակի մշակութային-ժամանցային գլխավոր կենտրոններից մեկը:

Բայց սա Գլխավոր դատախազության միակ պահանջը չէ։ Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 22-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Արսօյլ» ընկերության և ֆիզիկական անձի՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի նախկին թիվ 9 մանկապարտեզի մասնաշենքի աճուրդն անվավեր ճանաչելու, անվավերության հետևանքներ կիրառելու և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերցնելու պահանջով:

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց. արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության, այդ թվում՝ ցանկացած եղանակով օտարելը կամ նշված գույքը գրավադրելը:

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է նաև  450 մլն դրամ բռնագանձել Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի դստեր ամուսնուց` Արմեն Լիպարիտի Մանուկյանից, որը տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեում։  Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

armradio